Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Մեդիա
Շորթման կասկածանքով ձերբակալվել են ԶԼՄ ներկայացուցիչներ
04.05 15:33
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկը մայիսի 2-ին ոստիկանությունում հաղորդում է տվել, որ Analitik.am լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաեւ իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ եւ վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 000 դրամ:

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ գումարը պահանջելիս կայքի տնօրենը վկայակոչել է իրենց նախկին հրապարակումները եւ սպառնացել շարունակել դրանք եւ հետագայում նմանատիպ հոդվածներ կրկին հրապարակել:

Կայքի տնօրենի ներկայացրած պահանջի կապակցությամբ պատգամավորի անունից բանակցություններ է վարել նրա ներկայացուցիչը:

Բանակցությունների ընթացքում նրանց միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պահանջվող 300 000-ական դրամը, նախապես պայմանավորված որեւէ վայրում, մինչեւ յուրաքանչյուր ամսվա 5-ը պետք է վճարվի կամ կայքի տնօրենին, կամ նրա օգնականին:

Մայիսի 3-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Երեւան քաղաքի Նալբանդյան փողոցում գործող սրճարաններից մեկում, շորթման առարկա հանդիսացող 300 000 դրամ գումարը վերցնելուց հետո փաստով կայքի տնօրենի օգնական, ինքը եւ մամուլի ակումբի ղեկավարը բռնվել եւ բերման է ենթարկվել ոստիկանություն:
 
Հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել նաեւ կայքի տնօրենը:

Նրանք ձերբակալված են: Կատարվում է քննություն:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017