Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Մեդիա
Մեդիամաքսը ճանաչվել է «Տարվա ԶԼՄ»
31.05 18:15
Երեւան: Մեդիամաքս: «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունն այսօր պարգեւատրել է «Հայկական PR մրցանակաբաշխութուն-2016»-ի հաղթողներին՝ 13 անվանակարգերում:

Մեդիամաքս մեդիա-ընկերությունը ճանաչվել է «Տարվա ԶԼՄ» ` 2015-ին իրականացրած հատուկ նախագծերի համար:

Մրցանակը ստացել է Մեդիամաքսի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը:

«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ Աստղիկ Ավետիսյանն ասել է, որ մրցանակաբաշխությունը միտված է Հայաստանում հանրային կապերի ոլորտի աշխուժացմանը:

Մրցանակաբաշխության գլխավոր գործընկերը Beeline ընկերությունն է:

Մրցանակակիրները ընտրվել են հանրային կապերի ոլորտում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում, որոնց մասնակցել է 50 փորձագետ, 50 խմբագիր եւ լրագրող, 7 ֆոկուս-խումբ:

Հիշեցնենք, որ 2015 թվականի ապրիլին Mediamax.am կայքն արժանացել էր ArmNet Awards 2015 մրցանակաբախշության գլխավոր մրցանակին՝ հաղթող ճանաչվելով նաեւ ArmNet-ի «Բովանդակություն» անվանակարգում:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017