Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Մեդիա
Նախարարները օնլայն մեդիայում՝ առաջատարներն ու հետնապահները
07.07 15:00

Մեդիամաքս մեդիա-ընկերության մշակած ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը սկսում է ներկայացնել մեդիա-դաշտի ուսումնասիրության արդյունքները:

Այսօր ներկայացնում ենք հայկական օնլայն մեդիայում ՀՀ կառավարության անդամների լուսաբանման ծավալը՝ 2016թ. հունիս ամսվա արդյունքներով:

Մոտ 120 առցանց լրատվական կայքերի հունիս ամսվա դիտարկման արդյունքները վկայում են, որ ամենից շատը հիշատակվել են.

1.    ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ 1443 հրապարակում:
2.    ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ 1037 հրապարակում:
3.    ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ 736 հրապարակում:

«Հետնապահների» եռյակն ունի հետեւյալ տեսքը.

1.    ՀՀ էներգետիկայի նախարար Լեւոն Յոլյան` 22 հրապարակում:
2.    ՀՀ  բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյան` 55 հրապարակում:
3.    ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Գաբրիել Ղազարյան`  71 հրապարակում:

Բոլոր նախարարների գործունեության լուսաբանման ծավալներին կարող եք ծանոթանալ ստորեւ ներկայացվող աղյուսակի միջոցով.



Ներկայացված տվյալները վերաբերում են բացառապես հիշատակումների քանակին եւ ոչ թե դրանց երանգավորմանը:

Մեդիամաքս մեդիա-ընկերությունը իր MaxMonitor համակարգով Հայաստանի մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման շուկայի բացարձակ առաջատարն է: Համակարգի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ եւ դեսպանություններ:

Գործում է նաեւ բոլորի համար հասանելի եւ անվճար MaxMonitor/Mediatrends գործիքը, որի ցուցանիշները ձեւավորվում են հայկական օնլայն մեդիաներում հրապարակումների նկատմամբ Facebook-ի օգտատերերի ակտիվության հաշվարկի հիման վրա։

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017