Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Մեդիա
«Թվապատում»` մարդկային պատմություններ եւ տեխնոլոգիական թակարդներ
26.09 10:04

Սեպտեմբերի 23-ին եւ 24-ին Մատենադարանում տեղի ունեցավ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կազմակերպած «Թվապատում 2016» միջազգային մեդիա կոնֆերանսը, որի ընթացքում տեղացի եւ արտասահմանցի մեդիա-մասնագետները խոսեցին թվային միջավայրում լրագրողական պատմությունների վերաբերյալ: Գրի ենք առել կոնֆերանսի մասնակիցներից մի քանիսի մտքերը:

Դանիիլ Տուրովսկի
meduza.io (Լատվիա)

Հետաքննող լրագրող չեմ, ոչ էլ փաստաթղթերի հետ եմ աշխատում: Ճիշտ կլինի ասել, որ ստեղծում եմ մարդկային պատմություններ, բարձրաձայնում եմ մարդկանց խնդիրները: Երկու տարի առաջ սկսեցի ուսումնասիրել «Իսլամական պետության» թեման:

Ցանկացած տեքստ պետք է հետաքրքիր կարդացվի: Կարելի է ահռելի քանակությամբ ինֆորմացիա պեղել, լավ աղբյուրներ ունենալ, զրուցել մասնագետների հետ, բայց այդ ամենը բավարար չէ լավ նյութ ունենալու համար:
[[gallery1]]
Հետաքրքիր տեքստը վավերագրական պատմությունն է: Պիտի ունենաս հերոսներ, սցենար, շնչակտուր պահեր: Յուրաքանչյուր մանրուքը պիտի իսկական լինի: Կարելի է գրել՝ հաշվի առնելով Բունինի, Չեխովի պատմվածքների ձեւաչափը, բայց չմոռանալ, որ լրագրող ես:

Մարդկային պատմություն ստեղծելիս, անկախ նրանից, թե ով է հերոսդ, նրա հետ շատ ժամանակ ես անցկացնում ու երբեմն ընկերանում եք: Բայց դա խնդիր է, որովհետեւ լրագրողը պետք է կարողանա սահմանը չհատել:

Արա Թադևոսյան
Մեդիամաքսի տնօրեն

Այն ինչ անում ենք Մեդիամաքսում, «մարդակենտրոն լրագրություն» ենք անվանում: Մեր աշխատանքի հիմքում մարդն է: Չնայած մեզ թվում է, թե մարդու մասին արդեն ամեն ինչ վաղուց հայտնի է, իրականում այդպես չէ: Ամեն մարդ մի տիեզերք է, ում մասին կարելի է անվերջ պատմել: Ցանկացած պատմություն փորձում ենք մարդու միջոցով ներկայացնել:
[[gallery2]]
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համատեղ իրագործել ենք «Իմ աղջիկը» նախագիծը, որով փորձել ենք ավելի մեծ ուշադրություն գրավել երեխայի սեռով պայմանավորված հղիության ընդհատման խնդրին: Արդյունքը գերազանցեց բոլոր սպասելիքները՝ ստացանք 122 շարադրություն: 122 հայրեր նկարագրեցին իրենց սերը դուստրերի հանդեպ: Այս նախագծի կարեւորությունն այն էր, որ մարդիկ ոչ թե միայն պայքարում էին հաղթելու եւ դրամական մրցանակներ ստանալու, այլ վայելում էին իրենց զգացմունքները նկարագրելու անսպասելի հնարավորությունը:

Վասիլի Գատով
Մեդիավերլուծաբան, լրագրող
Հարավային Կալիֆորնիայի Համալսարան

Ժամանակակից մեդիան 500 տարվա էվոլյուցիայի արդյունք է: Դա մի երեւույթ է, որ տեղի է ունենում մասնագիտության, հասարակության ու ամբողջ ինդուստրիայի անդադար փոխադարձ գործընթացի շնորհիվ:

Նորությունները դադարել են բացառիկ ապրանք լինելուց, որը միայն մեդիաներ էին առաքում: Ֆեյսբուքն ու Գուգլը շատ գործիքներ ներմուծեցին, որոնք օգնում են մի քանի վայրկյանում ծանոթանալ հիմնական նորություններին:
[[gallery3]]
Այսօր մեդիայում առկա հիմնական խնդիրն այն է, որ սպառողն արդեն գիտի, որ ազատ է ու կարող է չվճարել նորություններ ստանալու համար: Նա այլեւս չի վերադառնա այնտեղ, որտեղ պիտի վճարեր թերթեր, ամսագրեր ձեռք բերելու համար, կամ էլ գովազդներով լի հեռուստացույց դիտեր: Խնդիր է նաեւ այն, որ լրատվամիջոցները դադարել են տեխնոլոգիաների պատվիրատուներ լինել՝ խոսքս համացանցի մասին է:

Ծանոթներս նշել են մի քանի փաստեր, որոնք խնդիր են դարձել լրագրողների համար: Օրինակ, միջին սպառողը երեք րոպեից ավելի որեւէ նյութի վրա չի վատնում: Google-ում աշխատող գործընկերս պատմել է, որ Google News-ի օգտատերերի 34 տոկոսը կարդում է միայն նյութերի վերնագրերը:

Անուշ Բաբաջանյան
4plus.org (Հայաստան)

Ապրիլյան պատերազմն ու նրա հետեւանքները վավերագրելն ինձ համար չափազանց կարեւոր էր:
[[gallery4]]
Երկու պատճառ կա ֆոտոպատմությունն իրականացնելու համար: Նախ՝ անկախ տեղավայրից, թեման պիտի կարեւոր լինի, երկրորդն էլ՝ անձնական հետաքրքրությունն է: Իհարկե, կարիերայի մասին բոլորս էլ մտածում ենք, բայց նույնիսկ եթե շատ տեղային թվացող թեմա գտնեմ, բայց ինձ հետաքրքրի, կսկսեմ աշխատել դրա վրա:

Դժվար է պահել սահմանը՝ որպես պրոֆեսիոնալ լուսանկարիչ զարգանալու եւ լրագրողական էթիկան չխախտելու միջեւ: Պիտի հասկանաս, որն է քո իրական նպատակը՝ թե որպես լրագրող ու թե մարդ:

Սեդրակ Մկրտչյան
infographics.am

Infographics նախագիծը
ձեւավորվեց անցյալ տարի, հավաքվեցինք տարբեր մասնագետներով ու սկսեցինք ստեղծել նյութեր, որոնց հիմնական նպատակը բովանդակությունը ֆունկցիոնալ հարմարավետ կերպով ներկայացնելն է:
[[gallery5]]
Ինֆոգրաֆիկան տվյալների տեղեկատվության գիտելիքների փոխանցման  գրաֆիկական միջոցն է, որի նպատակն է արագ ու հստակ փոխանցել բարդ տեղեկատվությունը:

Լենա Գեւորգյան
Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017