Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Մեդիա
Օնլայն մեդիայում նոյեմբերին ամենաշատ հիշատակված նախարարները
02.12 10:49

Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս մեդիա ընկերության մշակած ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը ներկայացնում է հայկական օնլայն մեդիայում կառավարության անդամների լուսաբանման ծավալը՝ 2016թ. նոյեմբեր ամսվա արդյունքներով:

Մոտ 120 առցանց լրատվական կայքերի նոյեմբեր ամսվա դիտարկման արդյունքները վկայում են, որ ամենից շատ հիշատակվել են.

1.    ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ 2899 հրապարակում:
2.    ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ 1287 հրապարակում:
3.    ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը` 965 հրապարակում:

Ամենիաքիչը հիշատակված նախարարների եռյակն ունի հետեւյալ տեսքը.

1.    ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Հրաչյա Ռոստոմյան`  301 հրապարակում:
2.    ՀՀ  տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյան` 211 հրապարակում:
3.    ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյան` 123 հրապարակում:

Բոլոր նախարարների գործունեության լուսաբանման ծավալներին կարող եք ծանոթանալ ստորեւ ներկայացվող աղյուսակի միջոցով.


Լուսանկարը` MaxMonitor

Ներկայացված տվյալները վերաբերում են բացառապես հիշատակումների քանակին եւ ոչ թե դրանց երանգավորմանը:

Մեդիամաքս մեդիա-ընկերությունը իր MaxMonitor համակարգով Հայաստանի մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման շուկայի բացարձակ առաջատարն է: Համակարգի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ եւ դեսպանություններ:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017