Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Մեդիա
Օնլայն մեդիայում դրական հիշատակումների առաջատարը վարչապետն է
21.03 11:54

Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս մեդիա ընկերության մշակած ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը ներկայացնում է նախընտրական շրջանում օնլայն մեդիայում կուսակցությունների, դաշինքների եւ քաղաքական գործիչների լուսաբանման ծավալը՝ 2017թ. մարտի 13-19-ի արդյունքներով:

Մարտի 13-19-ը ընկած ժամանակահատվածում դիտարկման եւ վերլուծության են ենթարկվել հետեւյալ կայքերը`

168.am
1in.am
A1plus.am
Aravot.am
Armenpress.am
Armlur.am
Blognews.am
Hraparak.am
Lragir.am
Mediamax.am
News.am
Panorama.am
Tert.am

Դիտարկման արդյունքները վկայում են, որ ամենաշատը լուսաբանվել են.

Քաղաքական գործիչներ`

1. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան` 605 հրապարակում (35.2%), որից 383-ը` դրական, 211-ը` չեզոք, 11-ը` բացասական:

2. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան`502 հրապարակում (29.2%), որից 332-ը` դրական, 169-ը` չեզոք,  1-ը` բացասական:

3. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Սեյրան Օհանյան`138 հրապարակում (8.0%), որից 72-ը` դրական, 65-ը` չեզոք, 1-ը` բացասական:

Քաղաքական գործիչների լուսաբանման ծավալներին կարող եք ծանոթանալ ստորեւ ներկայացվող գրաֆիկի միջոցով:


Կուսակցություններ եւ դաշինքներ`

1. Հայաստանի Հանրապետական կուսակցություն` 1077 հրապարակում (46.5%), որից 157-ը` դրական, 558-ը` չեզոք, 332-ը` բացասական:

2. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք` 332 հրապարակում (14.3%), որից 73-ը` դրական, 244-ը` չեզոք, 15-ը` բացասական:

3. «Ծառուկյան» դաշինք` 281 հրապարակում (12.1%), որից 59-ը` դրական, 199-ը` չեզոք, 23-ը` բացասական:

Նախընտրական շրջանում առավել ակտիվ կուսակցությունների եւ դաշինքների լուսաբանման ծավալներին կարող եք ծանոթանալ ստորեւ ներկայացվող գրաֆիկի միջոցով.



Մեդիամաքս մեդիա-ընկերությունը իր MaxMonitor համակարգով Հայաստանի մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման շուկայի բացարձակ առաջատարն է: Համակարգի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ եւ դեսպանություններ:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017