Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Մեդիա
ԵԱՀԿ-ին մտահոգել է ՀՀ-ում տեղեկատվության մասին օրենքի փոփոխությունը
06.10 16:59

Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը Հայաստան կատարած իր այցի ընթացքում մտահոգություն է հայտնել ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքում նախատեսվող փոփոխության կապակցությամբ։

«Գործող օրենքի շուրջ քննարկումները եւ փոփոխության ընթացքը պետք է լինեն թափանցիկ եւ համընդգրկուն՝ ապահովելու հնարավոր բոլոր հետեւանքների կանխատեսումը եւ պատշաճ կերպով իրագործելիությունը մինչեւ օրենքի ընդունումը։ Կարեւոր է, որ հանրությունը՝ բացառությամբ միջազգային չափանիշներին համապատասխան մի քանի դեպքի, կարողանա լայնորեն օգտվել տեղեկատվությունից, եւ որ հետաքննական լրագրության աշխատանքը չխոչընդոտվի»,- ասված է Հարլեմ Դեզիրի հայտարարության մեջ։

ԵԱՀԿ ներկայացուցիչն ընդգծել է, որ պետք է շարունակել արդյունավետ համագործակցությունը Հայաստանի հետ՝ մամուլի ազատությանը նպաստելու համար։

Հարլեմ Դեզիրն ընդգծել է, որ Հայաստանում լրագրողների համար պետք է ապահովել աշխատանքային պայմաններ եւ անդրադարձել այն դեպքերին, որոնք վերաբերում են մամուլի ներկայացուցիչների մասնագիտական աշխատանքի խոչընդոտմանը, մասնավորապես՝ հանրային միջոցառումների լուսաբանման ժամանակ։

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017