Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Ֆուտբոլ
Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է COAF-ի երեխաների հետ
08.06 09:54
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը Երեւանում թիմի հետ պատրաստվում է Մոնտենեգրոյի դեմ խաղին, հանդիպել է Հայաստանի մանուկների հիմնադրամի (COAF) երեխաների հետ:

«Հաճելի է տեսնել COAF –ի երեխաներին: Այն հիանալի կազմակերպություն է, որը զբաղվում է գյուղերում երեխաների կրթությամբ ու զբաղվածությամբ: Հպարտ եմ COAF –ի համաշխարհային ընկերը լինելու  համար»,- Facebook-ի իր էջում գրել է ֆուտբոլիստը:

Նա նաեւ պատասխանել է երեխաների հարցերին ու հաջողության գաղտնիքի  իր բանաձեւն ասել. «Ցանկացած բնագավառում, որը կընտրեք, պետք է առավելագույնն անեք, որ հաճույք ստանաք դրանից ու կարողանաք հաջողության հասնել»:

2016-ի նոյեմբերին Մխիթարյանը է դարձել ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան: Ֆուտբոլիստը փորձելու է յուրաքանչյուր երեխայի ապահովել հավասար հնարավորություն` առաջ քաշելով նրանց որակյալ կրթություն ստանալու իրավունքն ու բարձրաձայնելու է Հայաստանի կարիքավոր երեխաների իրավունքների մասին:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017