Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Ֆուտբոլ
Մարուշիչ. Պայքարը շարունակելու համար պետք է հաղթենք հայերին
09.06 12:57
Մոնտենեգրոյի հավաքականը պատրաստ է հունիսի 10-ին կայանալիք Հայաստանի դեմ խաղին:

Կիսապաշտպան Ադամ Մարուշիչն ասել է, որ վաղն իրենց միայն հաղթանակ է պետք:

«Վերջին երկու հանդիպումներում հայերը հաղթանակներ են տարել, սակայն եթե մենք ցանկանում ենք շարունակել պայքարը, ապա պետք է երեք միավոր վաստակենք: Մենք պատրաստ ենք սեփական հարկի տակ ուրախացնել մեր երկրպագուներին: Հույս ունեմ, որ նրանց թիվը ստադիոնում շատ կլինի»,- ասել է ֆուտբոլիստը:

Մարուշիչը խոսել է նաեւ թիմերի առաջին հանդիպման մասին, լարված պայքարում Հայաստանը 3:2 հաշվով հաղթանակ տարավ: Ըստ նրա՝ թիմում փորձում են մոռանալ այդ պարտությունը. «Մենք վերլուծել ենք այդ խաղը: Գիտենք հայերի ուժեղ ու թույլ կողմերը, փորձելու ենք վաղն այդ ամենը ճիշտ օգտագործել»:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017