Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Ֆուտբոլ
Արթուր Պետրոսյան. Մոնտենեգրոյի դեմ դժվար հանդիպում է սպասվում
10.06 10:10
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը կարծում է, որ այսօր Մոնտենեգրոյի դեմ իրենց դժվար հանդիպում է սպասվում:

«Մոնտենեգրոն երեք անընդմեջ պարտություն է կրել եւ վերականգնվելու խնդիր ունի։ Կփորձենք ամեն ինչ անել հաղթանակի համար։ Մենք այս հավաքի ընթացքում բավականին լավ աշխատանք կատարեցինք եւ պատրաստ ենք առաջիկա խաղին»,- ասել է Պետրոսյանը։ 

 

Մարզիչը նշել է, որ երեք անընդմեջ հաղթականերից հետո իր թիմը հոգեբանական առավելություն ունի, իսկ ահա մրցակցի նկատմամբ ճնշումն ահռելի է։ 

 

«Չեմ կարծում, որ մեր խաղը կախված է միայն Հենրիխ Մխիթարյանից։ Նա մեզ համար շատ կարեւոր ֆուտբոլիստ է, բայց եթե չլինեն մյուս տասը, ինչպես ասում են «մեկը դաշտում զինվոր չէ»։ Հենրիխը պետք է թիմին, իսկ թիմը` Հենրիխին»,- մասնագետի խոսքերը մեջբերում ՀՖՖ-ի կայքը: 

 

Վնասվածք ունեցող Էդգար Մալաքյանը եւս թիմի հետ է եւ, ըստ մարզչի, այն ֆուտբոլիստները, ովքեր գտնվում են այնտեղ, լիովին պատրաստ են եւ առողջ։

 

Մոնտենեգրո-Հայաստան հանդիպումը կայանալու է այսօր Երեւանի ժամանակով ժամը 22:45-ին:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017