Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Ֆուտբոլ
Մոնտենեգրոյի մարզիչը նշել է, որ հայերն 1-ին կեսում լավ տեսք են ունեցել
11.06 09:27
Մոնտենեգրոյի հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբիշա Տումբակովիչը նշել է, որ Հայաստանի ընտրանին առաջին խաղակեսում ավելի լավ տեսք է ունեցել ու որոշ ժամանակ թելադրողի դերում է եղել:

«Մենք շատ լավ էինք պատրաստվել Հայաստանի դեմ խաղին, փորձում էինք գործել ըստ մեր պլանավորածի: Երկրորդ գոլից հետո կարողացանք ավելի հանգիստ ու ազատ գործել: Պետք է խոստովանեմ, որ որոշ դրվագներում մեր բախտը բերեց ու մրցակիցը չկարողացավ գոլ խփել»,- ասել է Տումբակովիչը:

 

Մոնտենեգրոյի ընտրանին երեկ սեփական հարկի տակ 4:1 հաշվով առավելության է հասել Հայաստանի հավաքականի նկատմամբ: Հայաստանն ընտրական E խմբում 6 միավորով նախավերջին տեղում է: Լեհաստանը 16 միավորով գլխավորում է աղյուսակը, Մոնտենեգրոն ու Դանիան 10-ական միավոր ունեն:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017