Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Ֆուտբոլ
«Ալաշկերտը» Մինսկում 10-օրյա ուսումնամարզական հավաք է անցկացնում
13.06 10:29
Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» սկսել է 10-օրյա ուսումնամարզական հավաքը Մինսկում: Թիմը նախապատրաստվում է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին:

Երեկոյան թիմն անձրեւի ուղեկցությամբ առաջին մարզումն է անցկացրել, որին չեն մասնակցել Հայաստանի հավաքականից վերադարձած 4 ֆուտբոլիստներից 3-ը: Նրանց գլխավոր մարզիչը հանգստանալու հնարավորություն էր տվել: Մարզվել է միայն դարպասապահ Արսեն Բեգլարյանը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Ալաշկերտին» միացած սերբ կենտրոնական պաշտպան Միլիան Յաբլանը եւս աշխատել է թիմի հետ: 192 սմ հասակ ունեցող ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել Սերբիայի ու Բելառուսի մի շարք ակումբներում:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017