Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Ֆուտբոլ
Լուիշ Ֆիգուն ՈւԵՖԱ-ի նախագահի նոր խորհրդականն է
12.10 10:16
Պորտուգալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան ու ավագ Լուիշ Ֆիգուն ՈւԵՖԱ-ի նախագահի նոր խորհրդականն է:

Նա ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ աշխատելու է մի շարք հարցերի շուրջ. այն իր մեջ ներառելու է գիտական-մեթոդական գործունեությունը, ֆուտբոլային կանոնների քնարկումները, ֆուտբոլն ավելի գրավիչ դարձնելը: Ինչպես նաեւ պորտուգալացին ՈւԵՖԱ-ի դեսպանների ծրագիրն է վերահսկելու:

 

«Ֆիգուն ֆանտաստիկ խաղացող է եղել ու հիանալի օրինակ էր, թե ինչպես պետք է ֆուտբոլիստն իրեն պահեր խաղադաշտում ու դրա սահմաններից դուրս: Նա ֆուտբոլային աշխարհում մեծ հարգանք է վայելում: Ուրախ եմ, որ միացել է մեր թիմին, նրա հիանալի փորձն անգնահատելի կլինի մեզ համար»,- ասել է Չեֆերինը:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017