Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Բռնցքամարտ
Աբրահամը վստահ է իր հաղթանակին, մրցակիցն էլ նրան միօրինակ է համարում
08.06 10:16
Սուպեր միջին քաշային կարգի IBO վարկածով չեմպիոնական գոտու համարԱրթուր Աբրահամը հուլիսին 15-ին Լոնդնում մենամարտելու է Քրիս Յուբենկ կրտսերի հետ:

27-ամյա Յուբենկը, որը բրիտանացի լեգենդար Քրիս Յուրբենկի որդին է, իր գոտու առաջին պաշտպանությունն է անցկացնելու: Գոտին նա փետրվարին տեխնիկական նոկաուտով խլել է Ռենոլդ Քուինլանից:

«Ուրախ եմ, որ Անգլիայում մենամարտելու հնարավորություն եմ ստացել: Բրիտանացի երկրպագուներն ամենալավն են աշխարհում, եւ ես անհամբերությամբ եմ սպասում, որ հուլիսի 15-ին մեծ շոու ցույց տամ»,- ասել է Աբրահամը:

Նա նշել է, որ ծանր մարզումներ է անցկացրել մարզիչ Ուլի Վեգների հետ ու վստահեցրել է, որ լավագույն մարզավիճակում է եւ պատրաստ մեծ հաղթանակ գրանցելու. «Գիտեմ, որ Քրիսն իր հայրիկի պես լավ բռնցքամարտիկ է: Դժվար մենամարտ եմ ակնկալում, բայց վստահ եմ, որ հաղթելու եմ»:

Յուբենկն էլ նշել է, որ Աբրահամն իր կարիերայում ինչ կարողացել արել է, բայց հիմա իր գործելու ժամանակն է:

«Իմ ողջ կյանքում պատրաստվել եմ լավագույնների հետ մենամարտելու համար ու հիմա հնարավորություն ունեմ նրանցից մեկին հանդիպելու: Աբրահամն ուժեղ բռնցքամարտիկ է, բայց միօրինակ է ու չի կարող ինձ հաղթել: Նրա մենամարտերում շատ բացեր եմ նկատել, որոնք էլ կօգտագործեմ»,- ասել է բրիտանացին:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017