Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Ծանրամարտ
Տիգրան Մարտիրոսյանը դեռ Օլիմպիադայի արծաթե մեդալակիր չէ
28.10 12:20
Միջազգային Օլիմպիական կոմիտեն որակազրկել է 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Անդրեյ Ռիբակովին (Բելառուս):

Նույն քաշային կարգում՝ 85 կգ, բրոնզե մեդալակիր էր դարձել Տիգրան Մարտիրսյանը: Իսկ դա նշանակում է, որ հայ ծանրորդը հավակնում է ստանալ Ռիբակովի արծաթե մեդալը:

 

Mediamax Sport-ի թղթակցին Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար ու տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ասել է, որ իրենք դեռ պաշտոնապես որեւէ գրություն չեն ստացել:

 

«Ոչինչ դեռ հայտնի չէ: Պետք չէ շտապել ու Մարտիրոսյանին արծաթե մեդալակիր համարել: Լրագրողներն ընկնում են սենսացիայի հետեւից ու շտապում գրել այդ մասին: Երբ պաշտոնապես այդ մասին հաստատվի, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան կտեղեկացնի բոլորին»,- նշել է Ալավերդյանը:


<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017