Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Ծանրամարտ
Խուրշուդյան. Պարտավոր եմ վերադարձնել մեդալս, եթե օրենքն է պահանջում
24.11 12:30
Այս տարվա հունիսին Միջազգային Օլիմպիական կոմիտեն ՀԱՕԿ-ին տեղեկացրել էր, որ պատրաստվում են ստուգել Լոնդոն-2012-ի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանի անալիզների B փորձանմուշը:

Արդեն հուլիսին պարզվեց, որ պատասխանները դրական են եղել: Մի քանի օր առաջ էլ ՄՕԿ-ի տարածած վերջնական հաղորդագրության մեջ նշվել է, որ Խուրշուդյանի մոտ հայտնաբերվել են տուրինաբոլ եւ ստանոզոլոլ արգելված նյութեր: Նրա բրոնզե մեդալը Հայաստանի Օլիմպիական կոմիտեն որքան հնարավոր է շուտ պետք է վերադարձնի: 

Այսօր Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը հանդիպել են լրագրողներին ու պարզաբանումներ արել:

Փաշիկ Ալավերդյան

Երբ մենք ՄՕԿ-ից գրավոր նամակ ստացանք, որ Հռիփսիմեի անալիզները ստուգելու համար կարող ենք ներկայացնել մեր մասնագետին, մենք պատասխանեցինք, որ վստահում ենք նրանց, ու կարող են առանց մեզ կատարել ստուգումները: Նման պատասխանի պատճառը մեկն էր՝ մենք չունենք համապատասխան մասնագետ:

Հիմա հայտարարել են, որ Հռիփսիմեն պարտավոր է վերադարձնել մեդալը, բայց հայտնի չէ երբ կամ ում: Մենք սպասում ենք վերջնական որոշմանը: Չենք պատրաստվում բողոքարկել: Իսկ որակազրկման հարցը պետք է քննարկի ծանրամարտի միջազգային ֆեդերացիան: Հնարավոր է, որ նա շարունակի ելույթները, միակ պատիժը լինի մեդալի հանձնումը:

Հռիփսիմե Խուրշուդյան

Քանի որ որակազրկման համար ժամկետներ դեռ չեն ասել, ես շարունակում եմ մարզվել: Չգիտեմ ինչ կորոշեն, եթե խելամիտ ժամանակահատված նշանակվի, ապա կշարունակեմ ելույթներս, եթե ոչ՝ կթողնեմ սպորտը:

Օլիմպիական խաղերի մեդալն, անշուշտ, շատ թանկ է ինձ համար, բայց եթե օրենքը պարտադրում է վերադարձնել, ապա պարտավոր եմ դա անել: Ցավոք, բայց այսօր ծանրամարտում, գրեթե, բոլորն էլ ինչ-որ նյութեր են օգտագործում: Եթե կարծում եք, որ Տատյանա Կաշիրինան առանց որեւէ խթանիչի է այդքան կիլոգրամներ բարձրացնում՝ սխալվում եք: Այսպես կասեմ, եթե բոլորը «մաքուր» լինեն, ապա ես նրանց հավասար արդյունքներ ցույց կտամ:

Ես շատ եմ ցանկանում օգնել կանանց ծանրամարտի զարգացմանն ու պատրաստվում եմ հետագայում դառնալ միջազգային կարգի մրցավար:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017