Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Ծանրամարտ
Երիտասարդների ԵԱ-ին մասնակցելու են 13 հայ ծանրորդներ
24.11 15:37
Դեկտեմբերի 1-12-ն Իսրայելում կայանալու է ծանրամարտի մինչեւ 20 ու 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Մելիք Ղուկասյանը Mediamax Sport-ին ասել է, որ մասնակցելու են 13 ծանրորդով:

Մ-20 տարեկանների մրցաշարւմ հանդես են գալու Դավիթ Գասպարյանը (62 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (77 կգ), պատանեկան Օլիմպիադայի հաղթող Հակոբ Մկրտչյանը (85 կգ), երիտասարդների ԵԱ-ի հաղթող Սամվել Գասպարյանը (94 կգ) եւ Եվրոպայի բրոնզե ու Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ):

Եվրոպայի արծաթե մեդալակիր Սմբատ Մարգարյանը (56 կգ), Գեւորգ Բաղդասարյանը (62 կգ), Ռազմիկ Օլթեցյանը (77 կգ), երիտասարդական ԵԱ-ի արծաթե մեդալակիր Կարուշ Ղուկասյանը (94 կգ) եւ Մկրտիչ Մկրտչյանն (105 կգ) էլ մեդալների համար պայքարելու են Մ-23 տարեկանների առաջնությունում:

Աղջիկների մրցաշարում ելույթ են ունենալու Մ-20 տ. ոսկե մեդալակիր Իզաբելա Յայլյանը (58 կգ), երիտասարդների ԵԱ-ի 2-րդ մրցանակակիր Սոնա Պողոսյանն (75 կգ) ու պատանիների ԱԱ-ի բրոնզե ու երիտասարդների ԵԱ-ի հաղթող Արփինե Դալալյանը (+75 կգ):

Հայ ծանրորդներն այժմ հավաք են անցկացնում Աբովյանում ու մրցավայր են մեկնելու նոյեմբերի 30-ին:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017