Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Ծանրամարտ
Վարկանշային ԱԱ-ին Հայաստանի թիմն 8 ծանրորդով կմասնակցի
17.03 12:45
Ապրիլի 3-10-ը Թաիլանդում կայանալիք վարկանշային Աշխարհի առաջնությունում 8 երիտասարդ հայ ծանրոդներ են հանդես գալու:

Mediamax Sport-ին հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Կիզողյանն ասել է, որ հիմա թիմն ուսումնամարզական հավաք է անցկացնում Աբովյանում, մինչ այդ էլ մարզվել են Ծաղկաձորում:

2018-ի Արգենտինայի ամառային պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար պայքարելու են Խաչիկ Հարությունյանը (56 կգ), Բաբկեն Բագրատյանը (62 կգ), Արմեն Գրիգորյանը, Ռաֆիկ Հարությունյանը (69 կգ), երիտասարդների ԵԱ-ի հաղթող Կարեն Մարգարյանը, Տիգրան Ամիրյանը (77 կգ), Յաշա Մինասյանն ու Արսեն Դադայանը (94 կգ):

«Կփորձենք պայքարել խաղարկվող 2 ուղեգրերի համար: Հավաքները լավ են անցել, կշարունակենք նույն կերպ մարզվել ու ապրիլի 1-ին կմեկնենք մրցավայր»,- ասել է Կիզողյանը:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017