Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Ծանրամարտ
Անդրանիկ Կարապետյանը մեծ մրցումներից առաջ ուզում է զգալ հարթակը
30.03 11:04
Ապրիլի 2-ին Խորվաթիայի Սպլիտ քաղաքում մեկնարկելու է Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը:

Ռիոյի Օլիմպիական խաղերում ձեռքի վնասվածքից 8 ամիս անց Եվրոպայի չեմպիոն ու Աշխարհի բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը կրկին  պատրաստ է նետվել պայքարի:

 

Mediamax Sport-ի հետ զրույցում ծանրորդն ասել է, որ իր առաջնային նպատակը ԵԱ-ում լինելու է հարթակը զգալն ու մեծ մրցաշարից առաջ վստահություն ձեռք բերելը: Նախապես նշվում էր, որ ծանրորդը պատրաստ կլինի միայն աշնանը կայանալիք Աշխարհի առաջնությանը, սակայն մարզչկան կազմի հետ որոշել են նրան փորձարկել արդեն հիմա:

 

«Նորից հարթակը զգալ է պետք, ԱԱ-ից առաջ ելույթ ունենալը շատ կարեւոր է ինձ համար: Նոր՝ 85 կգ քաշային կարգում եմ հանդես գալու: Դեռ ծիծաղելի՝ երկամարտի արդյունքում 300 կգ եմ բարձրացնում, բայց կարեւորը դա չէ, աստճանաբար կավելացնեմ քաշը: Այս առաջնությանը միանշանակ մեդալների համար չեմ մասնակցելու»,- խոստովանել է ծանրորդը:

 

Նա եւս մեկ անգամ նշել է, որ սպորտում երբեք էլ հեշտ չէ հաջողությունների հասնել, պարզապես պետք է կարողանալ դժվարությունները հաղթահարել:


Ծանրամարտի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում Աբովյանում, ապրիլի 2-ին այն մեկնելու է մրցավայր: Կարապետյանի խոսքով, թիմում հիանալի մթնոլորտ է, ու տղաները կրկին պատրաստվում են մեդալներ նվաճել ու թիմային հաջողություն գրանցել:

 

ԵԱ-ում հանդես են գալու նաեւ երիտասարդների ԵԱ-ի արծաթե մեդալակիր Կարուշ Ղուկասյանը (94 կգ), Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը, երիտասարդների ԵԱ-ի հաղթող Սամվել Գասպարյանը (105 կգ), Օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանն ու Եվրոպայի փոխչեմպիոն Ռուբեն Ալեքսանյանը (+105 կգ):

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017