Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Ծանրամարտ
Գերծանր պայքար ԵԱ-ում. Մինասյանն ու Ալեքսանյանը արծաթե ու բրոնզե մեդալակիրներ
08.04 20:48
Խորվաթական Սպլիտում այսօր ավարտված Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդներն այսօր եւս 2 մեդալ են նվաճել:

Հաղթողի կոչման համար պայքարել ենլ Ռիոյի Օլիմպիական խաղերի ոսկե ու արծաթե մեդալակիրներ վրացի Լաշա Տալախաձեն ու Գոռ Մինասյանը:

 

Պոկում վարժությունում 2 ծանրորդներն էլ հաջողությամբ են օգտագործել 3 մոտեցումները: Մինասյանն իրեն է ենթարկել 211 կգ-ն ու փոքր արծաթե մեդալ նվաճել, իսկ հաղթողը 217-ով վրացին էր:

 

Հրումում Մինասյանը միայն մեկ փորձն է հաջողությամբ օգտագործել ու բարձրացրել 235 կգ: Երկամարտում նա 446 կգ է հավաքել ու արծաթե մեդալ նվաճել: Տալախաձեն կրկին անկասելի է եղել ու երկամարտի 467 կգ-ով դարձել է Եվրոպայի չեմպիոն:

 

Եվրոպայի արծաթե մեդալակիր Ռուբեն Ալեքսանյանը պոկումում 190 կգ արդյունքով 6-րդն էր, սակայն հրումում 244 կգ է բարձրացրել ու գրավել 3-րդ հորիզոնականը (434 կգ): Նա նաեւ փոքր բրոնզե մեդալ է գրանցել իր հաշվին

 

Այսօր ավելի վաղ Եվրոպայի չեմպիոնի կոչումը երկամարտի 414 կգ-ով նվաճել է Օլիմպիական մյուս արծաթե մեդալակիրը՝ Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ):

 

Իսկ կանանց պայքարում բրոնզե մեդալակիրներ են դարձել Սոնա Պողոսյանն ու Տաթեւ Հակոբյանը:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017