Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Ծանրամարտ
Մ-23 տ. ԵԱ-ին կմասնակցի 5 հայ ծանրորդ
04.10 14:18
Հայաստանի ծանրամարտի մինչեւ 23 տարեկանների հավաքականը հոկտեմբերի 15-22-ը Ալբանիայում մասնակցելու է Եվրոպայի առաջնությանը:

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ասել է, որ Հայաստանի ընտրանու որակազրկման ժամկետների հետ կապված դեռ հստակություն չկա:

«Մի բան հաստատ է, որ հանդես ենք գալու Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Բոլոր հարցերը լուծված են՝ տոմսերի, վիզաների»,- նշել է Ալավերդյանը:

Հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանն էլ ավելացրել է, որ մարզվում են Երեւանում: Թիմը մրցավայր կմեկնի երկու խմբով՝ հոկտեմբերի 15-ին ու 17-ին:

ԵԱ-ում ելույթ կունենան Ժորժ Եղիկյանը (77 կգ), Անդրանիկ Կարապետյանը (85 կգ), Կարուշ Ղուկասյանը (94 կգ), Մկրտիչ Մկրտչյանը (105 կգ) եւ Գոռ Մինասյանը (+105 կգ):

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017