Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Ըմբշամարտ
Վիճաբանություն Գրան Պրիում. Ալեքսանյանը չի շարունակել գոտեմարտը
10.06 21:15
Թբիլիսիում շարունակվող Գրան Պրիում հայ ազատ ոճայինների եզրափակիչ գոտեմարտերից հետո պայքարը շարունակել են հունահռոմեականները:

Օլիմպիական, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98 կգ) 2-րդ տեղն է զբաղեցրել: Եզրափակչում նա հանդիպել է վրացի Ռեւազ Նադարեյշվիլու հետ, սակայն 1:2 հաշվի ժամանակ տրիբունաներում վիճաբանություն է սկսվել: Պատճառը կողմնակալ մրցավարությունն է եղել:

 

Հայ մարզիչներն ու ֆեդերացիայի անդամները փորձել են խոսել կազմակերպիչների հետ, սակայն մրցավարները հաշիվը չեն փոխել:

 

Դրանից հետո Ալեքսանյանը չի շարունակել ելույթն ու նրա հաշվին 1:4 հաշվով տեխնիկական պարտություն է գրանցվել:

 

Մանրամասները կտեղեկացնենք մեր պատվիրակության անդամների հետ ճշտելուց հետո:

 

Ավելի վաղ էլ մինչեւ 85 կգ քաշային կարգում արծաթե մեդալ էր նվաճել Մաքսիմ Մանուկյանը:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017