Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Ըմբշամարտ
Ջուլֆալակյանն ամփոփել է Թբիլիսիի Գրան Պրին
15.06 10:00
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Թբիլիսիում կայացած Գրան Պրիում հանդես էր եկել մեծ կազմով: Մեդալներ նվաճել էին Կարապետ Չալյանը, Մաքսիմ Մանուկյանն ու Արթուր Ալեքսանյանը:

Mediamax Sport-ի թղթակիցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն ասել է, որ մրցաշարին մասնակցել են լավ պատրաստված ըմբիշներ:

«Ուժեղ մասնակիցներ էին ժամանել Թբիլիսի, ու գոտեմարտերը տվեցին շատ պատասխաններ: Բնականաբար, որոշ ըմբիշներից գոհ եմ, որոշներից՝ ոչ այդքան: Կարեւորը, որ շատ տղաներ զգացին, որ մի բան է ելույթ ունենալ Հայաստանի առաջնությունում, մի այլ բան՝ միջազգային մրցաշարում: Մինչեւ Աշխարհի առաջնություն դեռ ժամանակ կա, պետք է աշխատենք ուղղել բացթողումները, որպեսզի հնարավորինս լավ ելույթ ունենանք»,- նշել է Ջուլֆալակյանը:

Աշխարհի առաջնությունը կայանալու է օգոստոսին, մինչ այդ հունահռոմեականները մարզումներ կունենան տարբեր երկրներում, վերջին հավաքը նախատեսված է Երեւանում:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017