Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Ըմբշամարտ
Սաֆարյանը սկսել է մարզվել, Հարությունյանն էլ ապաքինվում է վնասվածքից
19.06 13:26
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը միշտ էլ կարող է վերադառնալ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքական:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է թիմի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը:

«Միհրան Հարությունյանը բարձրակարգ ըմբիշ է: Ամեն մարզիկ ինքն է որոշում շարունակել կարիերան, թե ոչ: Եթե լիարժեք ապաքինվի վնասվածքից ու ցանկանա վերադառնալ, մրցումների կմասնակցի, որոնք էլ կորոշեն նրա վերջնական տեղը»,- նշել է մարզիչը:

Առաջիկայում ըմբիշները պատրաստվելու են Աշխարհի առաջնությանը, որը կայանալու է Փարիզում օգոստոսի 21-26-ը:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանն էլ խոսել է Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանի հնարավոր վերադարձի մասին:

2016 թվականի Ռիոյի Օլիմպիական խաղերում անհաջող ելույթից հետո նա որոշ ժամանակ դադարել էր մարզվել:

«Սաֆարյանն արդեն 2 ամիս է մարզվում է, բայց դեռ վերջնական որոշում չի կայացրել հետագա կարիերայի հետ կապված: Այդ մասին հոկտեմբերին հստակ կիմանանք»,- ավելացրել է նա:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017