Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Ըմբշամարտ
Հաբեթնակ Կուրղինյան. ԱԱ-ից հետո նոր շրջափուլի ենք պատրաստվում
09.10 12:19

Հանգստյան օրերին Վանաձորում կայացել է Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը: 5 երկրներից մասնակցել են 100 ըմբիշներ:

Հայաստանի ազատ ոճի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն ամփոփել է մրցաշարն ու խոսել հետագա ծրագրերի մասին:

«Համարյա մեր բոլոր մարզիկներն էլ հանդես են եկել մրցաշարում, բաց են թողել միայն վնասվածք ունեցողները: Ըմբիշներն աշխարհի առաջնությունից հետո նոր ցիկլի են պատրաստվում, հիմնականում գոհ եմ նրանց ելույթներից: Տարվա վերջին Հայաստանի առաջնություն էլ ունենք: Նոր քաշային կարգերում հանդես կգանք, ինչպես նաեւ մրցակարգն է փոխվելու, հնով էլ մրցումներ չենք անցկացնելու»,- ասել է մարզիչը:

Նա խոստովանել է, որ ըմբիշներն աշխատելու ու սխալներն ուղղելու դեռ շատ տեղ ունեն:

Հայաստանի հավաքականի կազմում Վանաձորում հաղթողների կոչումները նվաճել են Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Ղազար Համբարձումյանը (61 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ):

Արծաթե պարգեւների են արժանացել Աշոտ Վելիցյանը (61 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Վարուժան Կաջոյանը (74 կգ), իսկ բրոնզե՝ Նարեկ Հովհաննիսյանը, Մխիթար Գրիգորյանը (57 կգ), Գրիգոր Սիրեկանյանն (61) ու Նարեկ Սիրունյանը (65 կգ):

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017