Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Ըմբշամարտ
Կառլոս Ռոու. Եթե մարզիկը կրթված է, ապա նվազում է դոպինգ ընդունելու ռիսկը
11.10 12:22
Հայաստանի հակադոպինգային կենտրոնի հրավերով Հայաստանում է ըմբշամարտի համաշխարհային միության (UWW) հակադոպինգային հարցերի պատասխանատու Կառլոս Ռոուն:

Ռոուն Երեւանում, ապա նաեւ Գյումրիում ու Թբիլիսիում կրթական սեմինար է անցկացնելու ու հայ ըմբիշներին եւ մարզիչներին ներկայացնելու է դոպինգի վնասների մասին:

Կառլոս Ռոու
[[gallery1]]
Անչափ կարեւոր հանդիպումներ են լինելու, որովհետեւ բոլորը պետք է հասկանան արգելված նյութերի ընդունման վտանգավորությունը: ՄՕԿ-ն ուշադրություն է դարձնում սպորտի մաքրությանը, եւ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայում եւս դոպինգի դեմ պայքարն ամենակարեւոր ուղղություններից է: 2016-ից որոշակի փոփոխություններ են եղել, ու ես այստեղ եմ, որպեսզի կրթական ծրագրի միջոցով բացատրեմ մարզիկներին ու մարզիչներին ամեն մի մանրուք:

Եթե մարզիկը կրթված է, ապա նվազում է նաեւ արգելված նյութեր օգտագործելու ռիսկը: Դոպինգ օգտագործելու պարագայում ազգային ֆեդերացիան կենթարկվի ֆինանսական տույժի (20 հազ. շվեյցարական ֆրանկ), իսկ մարզիկների քանակից ու օգտագործած խթանիչի արդյունավետությունից որակազրկումը կարող է տեւել մինչեւ մեկ տարի:

Արեգ Հովհաննիսյան
[[gallery2]]
Հայաստանի հակադոպինգային կազմակերպությունը շատ է կարեւորում նման կրթական ծրագրերը: Ի սկզբանե մենք ցանկանում էինք սեմինարն անցկացնել ըմբշամարտի ու ծանրամարտի միջազգային ֆեդերացիաների հետ, սակայն ծանրամարտի ֆեդերացիայից այդպես էլ պատասխան չստացանք: Մենք շատ սերտ հարաբերություններ ունենք UWW-ի հետ ու միասին ցանկանում ենք մաքուր պահել այս մարզաձեւը:

ՅՈւՆԵՍԿՕ-ն սպորտը դոպինգից մաքուր պահելու հատուկ ֆոնդ ունի, եւ այդ դրամաշնորհով մենք կազմակերպել ենք այս միջոցառումը, կազմվել ու թարգմանվել են ձեռնարկներ, որոնք կտրվեն ըմբշամարտով զբաղվողներին ու մարզադպրոցներին:

Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի սպորտը մաքուր լինի, իսկ դրա համար կրթական ծրագրեր կազմակերպելը, մարզիչների ու մարզիկների հետ հանդիպումներ կազմակերպելն անչափ կարեւոր են:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017