Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Այլ
FINA-ն հետաքրքրված է Հայաստանում ջրագնդակի զարգացմամբ
02.06 11:47
Հայաստանի սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է ջրային մարզաձեւերի միջազգային ֆեդերացիայի (FINA) ջրագնդակի տեխնիկական կոմիտեի անդամ Նիկոլայ Ֆիրոյի հետ:

Քննարկվել են ջրային մարզաձեւերի ու հատկապես ջրագնդակի զարգացման հեռանկարները Հայաստանում:

«Ունենք ջրագնդակի երիտասարդ մարզիչների կարիք: Այս խնդիրը հնարավոր է լուծել FINA-ի աջակցությամբ»,- ասել է Ռոստոմյանը:

Նրա խոսքերով, այս պահին իրենց առաջնային խնդիրներից մեկը մարզերում ջրագնդակով զբաղվողների քանակն ավելացնելն ու նրանց որակյալ մարզիչներով ապահովելն է:

Նիկոլայ Ֆիրոն էլ նշել է, որ ջրագնդակի զարգացմանը կարող է նպաստել հնարավորինս մեծ թվով երեխաների ներգրավվածությունը:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017