Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Հոդվածներ
«Հոֆենհայմի» հաջողության «մեղավորները»
12.05 15:00

Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում ցուցադրած փայլուն ելույթները հնարավորություն տվեցին «Հոֆենհայմին» ակումբի պատմության մեջ առաջին անգամ Չեմպիոնների լիգայի խաղարկության ուղեգիր նվաճել:

Mediamax Sport-ը ներկայացնում է այն անձանց, ում շնորհիվ «Հոֆենհայմը» հաջորդ տարի եվրոպական գրանդ ակումբների հետ կկանգնի մի հարթակի վրա:

Դիտմար Հոպ - «Հոֆենհայմի» սեփականատերը կամ գերմանական Բիլ Գեյթսը
[[gallery1]]
Այն ամենը, ինչ տեղի է ունենում ակումբի հետ վերջին 28 տարիների ընթացքում, տեղացի մեծահարուստ Դիտմար Հոպի ներդրումների եւ կառավարման արդյունքն է: 20-րդ դարի 60-ական թվականներին Հոպն անձամբ էր խաղում «Հոֆենհայմի» կազմում, բայց դժվար թե կարողանար պատկերացնել, որ մի օր կֆինանսավորի հարազատ ակումբը, քանզի այդ ընթացքում նույնիսկ խաղակոշիկ գնելու գումար չուներ: Դիտմարը շուտ հասկացավ, որ խաղադաշտում մեծ բարձունքների չի հասնի եւ ուժերը կենտրոնացրեց ուսման վրա: Նրա ուղեղը կատարյալ աշխատում էր, ինչի արդյունքում էլ 1972 թվականին ներխուժեց ծրագրային ապահովման զարգացման առաջադիմական բիզնես:

Հիմնական ընկերությունը՝ SAP-ը, այնքան արդյունավետ էր զարգանում, որ Հոպը չափսոսաց 10 հազար եվրո հատկացնել խորտակվող «Հոֆենհայմին»: Ակումբը նահանջել էր գերմանական ֆուտբոլի ութերորդ դիվիզիոն: Դիտմար Հոպի ներդրումների շնորհիվ «Հոֆենհայմը» 2008 թվականին հայտնվեց Բունդեսլիգայում: Հենց այդ առիթով էլ միլիարդատեր Հոպը 100 մլն եվրո հատկացրեց նոր՝ 35000 նստատեղով ստադիոնի կառուցման համար:

Այժմ 77 տարեկան գործարարի ներդրումների չափը «Հոֆենհայմում» կազմում է 200 մլն եվրո: «Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը կարծում է, որ «Հոֆենհայմն» առանց Դիտմար Հոպի ֆինանսավորման չէր հայտնվի Բունդեսլիգայում: Ճիշտ է` ակումբը մեծ ծավալի աշխատանք է կատարել այս տարիների ընթացքում, բայց միեւնույնն է, առանց Հոպի ֆինանսական միջոցների, «Հոֆենհայմը» կմնար գերմանական ֆուտբոլի hետնախորշում:

Յուլիան Նագելսման. Մարդ, ով սկսեց մարզել ավելի շուտ, քան սափրվել
[[gallery2]]
2005 թվականին Նագելսմանը հավակնում էր դառնալ Բունդեսթիմի հիմնական կենտրոնական հարձակվողը: Նա հաջողությամբ հանդես էր գալիս «Մյունխեն 1860»-ի երկրորդ թիմում, բայց խաղերից մեկի ժամանակ ծնկի վնասվացք ստացավ: Երկու անգամ վիրահատվելուց հետո բժիշկները վստահ չէին, որ Նագելսմանը կկարողանա շարունակել ֆուտբոլիստի կարիերան: «Աուգսբուրգում» անցկացրած հենց առաջին հանդիպմանը բժիշկների կասկածները հաստատվեցին: Նագելսմանը նորից վնասեց ծունկն ու ստիպված եղավ ավարտել կարիերան:

Գործին միջամտեց Դորտմունդի «Բորուսիայի» ներկայիս գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը, ով այդ ընթացքում գլխավորում էր «Աուգսբուրգի» երիտասարդական թիմը: Տուխելը եւս վնասվածքի պատճառով ստիպված էր եղել ժամանակից շուտ ավարտել ֆուտբոլիստի կարիերան, այնպես որ, կարելի է ասել, խղճաց Նագելսմանին եւ դարձրեց իր օգնականը: Նրա պարտականությունների մեջ մտնում էր մրցակիցների մասին վերլուծություններ պատրաստելը: Սակայն նրանց համագործակցությունը երկար չտեւեց: Տուխելը տեխափոխվեց «Մայնց», իսկ Նագելսմանը՝ «Մյունխեն 1860»-ի երիտասարդական թիմ:

7 տարի առաջ Դիտմար Հոպի ցանկությամբ Յուլիան Նագելսմանը տեխափոխվեց «Հոֆենհայմ»: Նա զբաղվում էր երիտասարդական թիմերի հետ եւ տարեց տարի զարգացնում էր մարզչական գիտելիքները: Արդյունքում՝ 2016 թվականի փետրվարին Նագելսմանը, գլխավորելով «Հոֆենհայմը», դարձավ Բունդեսլիգայի պատմության ամենաերիտասարդ մարզիչը:

Յուլիանի կատարած աշխատանքն իրոք գովելի է: «Հոֆենհայմը» ընթացիկ մրցաշրջանում երկար ժամանակ մնում էր եվրոպական թոփ 5 առաջնությունների միակ անպարտելի թիմը: Գերմանիայի ֆուտբոլային միությունը, գնահատելով Նագելսմանի աշխատանքը, նրան հռչակեց տարվա լավագույն մարզիչ: «Հոֆենհայմն» իր պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա Չեմպիոնների լիգայում:

Իսկ թե ինչ է սպասվում Յուլիան Նագելսմանին հաջորդ մրցաշրջանում, ցույց կտա ժամանակը:

Միհրան Ալեքսանյան

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017