Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Հոդվածներ
Լողացող, լեռան մեջ մխրճված ու առեւտրի կենտրոնի տանիքին. ստադիոններ
16.05 13:35

Ժամանակակից ստադիոնները քիչ է, որ միայն մեծ ու շքեղ են, դրանք նաեւ ամեն կերպ պետք է զարմացնեն երկրպագուներին ու անմոռանալի դառնան:

Ստադինոններում մարդիկ ոչ միայն  սպորտային իրադարձությունների են հետեւում, այլ նաեւ տպավորություններ կուտակում, հետեւաբար որքան յուրահատուկ են դրանք, այնքան հիշվող են դառնում այդ պահերը:

Mediamax Sport-ը հավաքել է տարբերվող ստադիոններն ու խաղադաշտերը ողջ աշխարհից: Դրանք առանձնանում են բոլոր առումներով՝ ճարտարապետական մտքի փայլատակումներից մինչեւ բնության հետ հիանալի ներդաշնակությունը:

The Float at Marina Bay Stadium (Սինգապուրի լողացող ստադիոնը)

Ստադիոնը Սինգապուրի Մարինա-Բեյ ծովածոցի լողացող հարթակի վրա է տեղադրված: Տրիբունաները մինչեւ 30 հազար հանդիսական են տեղավորում ու կառուցված են ցամաքի վրա: The Float at Marina Bay Stadium-ն աշխարհի ամենամեծ լողացող հարթակներից մեկն է համարվում:
[[gallery1]]
Խաղադաշտը պողպատից է ու կառուցվել է 2006 թվականին, 120 մետր երկարություն ու 83 մետր լայնություն ունի, կշռում է 1070 տոննա ու նախատեսված է մոտավորապես 9000 մարդու համար:

2007 թվականից ստադիոնում բազմաթիվ սպորտային միջոցառումներ են անցկացվել, այդ թվում 2010 թվականի պատանեկան Օլիմպիական խաղերի բացման ու փակման արարողությունները:

Տրիբունաների ու ստադիոնի միջեւ էլ անցնում է Ֆորմուլա 1-ի մրցուղին: Հենց տրիբունաներում էլ հանդիսականներն այն նայելու հնարավորություն են ունենում: Երթուղին սպասարկում է նաեւ Սինգապուրի Գրան-Պրին:

Henningsvær Stadion

Նորվեգիայում անգամ ամենափոքր գյուղերն իրենց ֆուտբոլային խաղադաշտերն ու թիմերն ունեն: Երկրի կառավարությունը լրջորեն մտահոգված է սպորտի զարգացման համար ու գումարներ է տրամադրում անհրաժեշտ կառույցների շինարարության համար:
[[gallery2]]
Այս ստադիոնն, օրինակ, Հեննինգսվաեր գյուղում է՝ Լոֆոտեն կղզիների վրա: Աշխարհի ամենագեղեցիկ արշիպելագներից մեկի վրա գտնվող գյուղի բնակչության թիվը մոտ 500 է:

Արհեստական խոտածածկով այս դաշտի վրա մարզվում են Հեննինգսվաերի սիրողական ակումբն ու 4 տարբեր տարիքային երեխաների թիմերը:



«Լուի-2»  մարզադաշտ

«Լուի-2» ստադիոնը գտնվում է Ֆոնտվելյեում՝ Միջերկրական ծովի ափին: Այն կառուցվել է 1939-ական թվականներին Ռենե 3-րդ իշխանի կողմից: 1985 թվականից հանդիսանում է «Մոնակո» ֆուտբոլային ակումբի տնային ստադիոնը: Անվանվել է Մոնակոյի իշխան Լուի 2-րդի պատվին:

Ստադիոնը 30 հազար քառակուսի մետրով հիանալի սպորտային համալիր է: Արենան կառուցված է 8,35 մետր բարձրության վրա, իսկ խաղադաշտն ավտոկայանատեղիի տանիքի վրա է տեղադրված: Սակայն այն ամբողջությամբ համապատասխանում է ՈւԵՖԱ-ի չափանիշներին:
[[gallery3]]
«Լուի-2»-ը Մոնակոյի ամենախոշոր ստադիոնն է եւ 1986, 1998-2012 թթ. ընդունել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը:

Estádio Municipal de Braga

Բրագայի քաղաքային ստադիոնն է, համանուն նորաստեղծ պորտուգալական ակումբն է այնտեղ իր տնային հանդիպումներն անցկացնում:

Ստադիոնը հատուկ 2004 թվականի Եվրոպայի առաջնության համար է կառուցվել, ճարտարապետն Էդուարդու Սոուտու դե Մոուրան է եղել, որը հետագայում Պրիտցկերովյան մրցանակ (ամենամյա մրցանակ է, որը տրվում է ճարտարապետության ոլորտում) է ստացել:
[[gallery4]]
ԵՎՐՈ-2004-ի ժամանակ հյուրընկալել է 2 հանդիպում՝ Բուլղարիա-Դանիա (0:2) եւ Հոլանդիա-Լատվիա (3:0):

Ամենայուրահատուկ պորտուգալական ստադիոններից մեկը նաեւ ամենաթանկն է համարվում, կառուցելու համար 83 մլն եվրո է ծախսվել:

Պորտուգալիայի ազգային հավաքականը Բրագայի ստադիոնում 3 հանդիպում է անցկացրել, վերջին խաղը 2012-ին է եղել:

Adidas Futsal Park

2002 թվականին ճապոնիայում ու Կորեայում անցկացված ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից մնացած ժառանգություններից է Տոկիոյի Adidas Futsal Park-ը: Այն 2001 թվականին է կառուցվել՝ ԱԱ-ի նախաշեմին:
[[gallery5]]
Տեղակայված է Տոկիոյի կենտրոնում, գտնվող 5-հարկանի Tokyu Toyoko առեւտրի կենտրոնի տանիքին: Ասում են խաղադաշտի կառուցումից սկսած՝ կենտրոնում առեւտրի ծավալները հսկայական չափերի են հասնում:

Cocodrilos Sports Park

Կոկոդրիլոս սպորտային պարկը գտնվում է Կարակասում (Վենեսուելա): Մինչեւ ստադիոնի կառուցումն այն գրանիտի քարհանք է եղել: Այն ասես լեռան մեջ մխրճված լինի՝ նրա շարունակությունը դառնալով:
[[gallery6]]
Այժմ սպորտային պարկը 3500 մարդ է տեղավորում, սակայն նախատեսվում է ստադիոնի նստատեղերի թիվը նախ 6000, ապա 15 հազ. դարձնել:

Կոկոդրիլոս սպորտային պարկը Կարակաս ֆուտբոլային ակումբի ստադիոնն է: Թիմը 1967 թվականին ընկերների մի խումբ է հիմնել եւ Առաջին դիվիզիոնում միասին 11 տիտղոս նվաճել: Իսկ 2009-ին թիմը Լիբերտադորեսի գավաթում հասել է մինչեւ 1/4 եզրափակիչ:

Հասմիկ Բաբայան

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017