Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Հոդվածներ
Հռոմի սիրելի Տոտտին
29.05 16:06

1993 թվականից Ֆրանչեսկո Տոտտին «Ռոմայի» ընտանիքի անդամ է: Ողջ ֆուտբոլային կարերան ակումբում անցկացրած իտալացին երեկ հրաժեշտ տվեց երկրպագուներին:

786 անգամ Տոտտին հագել է հռոմեացիների մարզաշապիկը՝ դառնալով 307 գոլի հեղինակ:

Նրան անչափ շատ են սիրում «Ռոմայի» երկրպագուները: Իտալացիները, եւ ոչ միայն, խոստովանում են, որ Տոտտին նման չէ բոլորին, այդ պատճառով էլ նրանով հիանում են բոլորը:

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է հետաքրքիր փաստեր, թե ինչու է նա ընդունվում բոլոր երկրպագուների կողմից:

Նվիրվածություն
[[gallery1]]
«Ռոմայի» կազմում Տոտտին նորամուտը նշել է 1993 թվականին ու այդ օրվանից երբեք չի լքել հարազատ ակումբը:

«Ռոման» իմ ամեն ինչն է: Սա այն է, ինչի մասին կարող է երազել ամեն մարդ՝ կիրք, սեր եւ ուրախություն: Ես միշտ պաշտել եմ թիմի գույները ու հավիտյան հավատարիմ եմ լինելու»,- խոստովանել է ֆուտբոլիստը:

Անմնացորդ այս սերը նրան դարձրեց «Ռոմայի» լեգենդ: Ակումբում նրա տիտղոսները շատ չեն՝ չեմպիոնական մեկ տիտղոս ու Իտալիայի երկու գավաթ, բայց իր հեղինակությունն ավելի բարձր է:

Բարեգործ ու հումորի վարպետ
[[gallery2]]
2003 թվականից Տոտտին ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան է եւ այդ կոչմանը շատ լուրջ է վերաբերվում: Նա սեփական անեկտոդների գիրք է հրապարակել, որը մեծ պահանջարկ ունի, հանդես է եկել որպես երգիչ, թենիսի բարեգործական հանդիպում է անցկացրել Նովակ Ջոկովիչի հետ: Ոչ միայն ֆուտբոլիստ է, այլ նաեւ հայտնի հասարակական գործիչ:

Նույնիսկ ամռանը Լեո Մեսսից ստացած մարզաշապիկը նա վաճառքի է հանել ու գումարը տրամադրել բարեգործության:

Նա նաեւ եսասեր չէ: Երբ երկրպագուները թիմի ղեկավարությունից պահանջում էին, որ 10 համարի շապիկը հավերժ մնա Տոտտիինը, հայտարարեց. «10 համարի շապիկը կարծես իմ երկրորդ մաշկը լինի: Բայց յուրաքանչյուրը պետք է հնարավորություն ունենա կրելու այն ու հասնելի հաջողությունների»:

Բարձր կարգի պահպանում
[[gallery3]]
«Ես 38 տարեկան եմ, բայց ամենեւին չեմ զգում դա»,- 2014-ին ասել էր Տոտտին, երբ Չեմպիոնների Լիգայում դարձել էր գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը: Իսկ 40-ամյակը լրանալուց հետո նա Եվրոպայի Լիգայում երեք գոլային փոխանցման հեղինակ էր դարձել:
Երբ 2001 թվականին Դանիելե Դե Ռոսսին առաջին խաղն անցկացրեց  «Ռոմայի» կազմում, երկրպագուները նրան անվանեցին Ապագայի Ավագ: Ոչ ոք չէր կասկածում, որ Տոտտին ավագի թեւկապը կհանձնի նրան:

«Երեխա ժամանակ ես հիացմունքով էի նայում նրա խաղերը,- 2015-ին ասել է Դե Ռոսսին,- 38 տարեկանում շարունակում է հրաշքներ գործել: Կարծում եմ, որ ես հավերժ կմնամ Ապագայի Ավագը, քանի որ Տոտտին «Ռոմայի» հավերժ ավագն է»:

Դերասանական տաղանդ
[[gallery4]]
Տոտտին երբեք չի հոգնել նշել խփած գոլերը: Նրա դերասանական տաղանդը հատկապես բացվում է այն ժամանակ, երբ գրավում է «Լացիոյի»՝ «Ռոմայի» ամենակատաղի մրցակիցի դարպասը:

2012-ին գոլից հետո նա նստեց օպերատորի տեղում ու նկարահանեց, թե ինչպես են ուրախանում ամենակատիվ երկրպագուները: Երեք տարի անց «Լացիոյի» դեմ իր 40-րդ հանդիպումն էր անցկացնում: Հրաշալի գոլից ու հռոմեական դերբիում լավագույն ռմբարկու դառնալուց հետո նա սելֆի արեց երկրպագուների հետ. «Սովորաբար նման բան չեմ անում, բայց հրաշալի ռեկորդ սահմանեցի ու ցանկացա այդ օրը հավերժ հիշել: Գոլը ֆանտաստիկ ստացվեց, իսկ լուսանկարը՝ ոչ այդքան»,- գրել էր նա:
[[gallery5]]
Իսկ 2011-ին, երբ «Բարիի» դեմ խաղում խփեց իր թիմի հաղթական գոլը եւ Ա Սերիայում առաջ անցավ Ռոբերտո Բաջիոյից, հանեց շապիկը, որպեսզի ցույց տա «Հռոմի կայսրը կենդանի է» գրությունը:

Տոտտիի ֆուտբոլային կարիերան ավարտվեց, սակայն նրա ժառանգությունը կապրի հավերժ:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017