Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Հոդվածներ
Ուրախ ու տխուր պահերին. Տուրբուլենտ գոտում հայտնված հավաքականը
12.06 14:47

Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ 3 խաղ տեւած անպարտելի հեքիաթը ավարտվեց: Առաջին արտագնա դիմադրությանը Հայաստանի ազգային հավաքականը չդիմացավ ու խոշոր՝ 4:1 հաշվով պարտություն կրեց:

Այն, որ մի օր այդ շղթան կտրվելու էր, ոչ մեկիս համար էլ գաղտնիք չէր:  Մոնտենեգրոն Պոդգորիցայում ավելի պատրաստված տեսք ուներ ու թիմային խաղի շնորհիվ կարողացավ հասնել այդքան սպասված հունիսյան հաղթանակին:

Այս խաղը կրկին ցույց տվեց մեր բոլոր բացերը՝ անհուսալի պաշտպանությունն ու նրա չփոխկապակցված գործողությունները, անփորձ դարպասապահը, խաղը չկառուցով կիսապաշտպաններն ու հարձակման գծի անզորությունը: Թիմի ավագն էլ անցկացրեց իր վատագույն խաղերից մեկը:

Բայց կյանքը, ինչպես եւ ընտրական մրցաշարը, շարունակվում են:
[[gallery1]]
«Մենք դեռ ճանապարհի սկզբին ենք եւ պետք է շատ աշխատենք, որպեսզի կարողանանք բարձրակարգ թիմ դառնալ: Այս պարտությունը չի շեղի այդ ճանապարհից, որի ընթացքում լինելու են հաղթանակներ եւ պարտություններ: Եթե պարտությունից հետո կորցնենք մեր լավատեսությունը, ոչ մի բանի չենք հասնի»:

Հավաքականի մարզչից ավելի լավ ոչ ոք էր կարող գնահատել պահն ու ճիշտ բնութագիր տալ ստեղծված իրավիճակին:

Իսկապես, ազգային ընտրանին իր հերթական, արդեն չենք էլ հիշում որերորդ «նոր ճանապարհն» է  անցնում, բայց այն անցնում է բոլորովին նոր անձնակազմի հետ, նոր բորտուղեկցողներով ու նպատակներով ՝նախորդներից տարբերվող քարտեզով ու թռիչքի ուղեգծով:
[[gallery2]]
Մեր ֆուտբոլային ինքնաթիռը 2 հաջողված փորձ ունեցավ, հեշտ տրվեց նաեւ փորձնական թռիչքը Սենթ Քիթս եւ Նեւիի հետ, սակայն Երեւանում ընտրական մրցաշարի առաջին պարտությունը կրած Մոնտենեգրոն չէր կարող մոռանալ այդ անհաջողության մասին:

Սեփական հարկի տակ այն քարը քարի վրա չթողեց, խփեց այնքան գոլ, որքան կարող էր ու մեծ հարված հասցրեց մեր թիմի ինքնասիրությանը: Դրա լավագույն վկայությունը խաղից հետո ֆուտբոլիստների լռությունն էր, համարյա ոչ մեկը չցանկացավ մեկնաբանություն տալ:
[[gallery3]]
Հաճախակի թռիչքներ իրականացնողները գիտեն տուրբուլենդ գոտու մասին, որտեղ տատանումներից ու վայրիվերումներից խուսափել հնարավոր չէ: Այդպիսի մի հատվածում է հիմա հայտնվել ազգային հավաքականը:

Սակայն դա հերթական դեպրեսիայի ու քննադատությունների առիթը չպետք է դառնա: Կարիք չկա համացանցում կրկին հիստերիա բարձրացնել, համակիրների ու թիմի հասցեին կծու խոսքեր ասելուց հաճույք ստացողների թեւի բաժանվել:

Հավաքականը ոչ հարձակման, ոչ էլ առավել եւս պաշտպանության կարիք չունի: Ազգային հավաքականը չեն ընտրում, այն միակն է, պարզապես նրա հետ պետք է անցնել բոլոր ուրախ ու տխուր պահերով:

Հասմիկ Բաբայան

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017