Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Հոդվածներ
Ֆուտբոլային ամառը կզարդարի Կոնֆեդերացիաների գավաթը
16.06 12:43

Վաղը Ռուսաստանում մեկնարկելու է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը:

Եվրոպա, Հարավային Ամերիկա, Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկա, Աֆրիկա, Ասիա եւ Օվկիանիա աշխարհամասերը ներկայացնող հավաքականները շուրջ երկու շաբաթ պայքարելու են հաղթողի կոչման համար:

Կարելի է ասել, որ Կոնֆեդերացիաների գավաթը Ֆահդա թագավորի գավաթի հետնորդն է, որը 1992 եւ 1995 թվականներին անցկացվել է Սաուդյան Արաբիայում:

1997-ին ՖԻՖԱ-ն պաշտոնապես անցկացրել է առաջին գավաթային մրցաշարը, որից հետո այն կայացել է ամեն երկու տարին մեկ: Իսկ ահա 2005-ից որոշվել է կազմակերպել չորս տարին մեկ՝ Աշխարհի առաջնությունից մեկ տարի առաջ ու այն երկրում, որն ընդունելու է Մունդիալը:

Կոնֆեդերացիաների ողջ պատմության ընթացքում 5 հավաքական է դարձել չեմպիոն՝ Արգենտինան, Դանիան, Բրազիլիան, Մեքսիկան ու Ֆրանսիան: Գործող չեմպիոնը բրազիլացիներն են, ովքեր 2013 թվականին հարազատ երկրում 3:0 հաշվով հաղթել էին այն ժամանակվա Աշխարհի չեմպիոն Իսպանիայի ընտրանուն:
 
Հունիսի 17-ից հուլիսի 2-ը Ռուսաստանում, որը հաջորդ տարի ընդունելու է Աշխարհի առաջնությունը, ֆուտբոլասերներն ականատես կլինեն գեղեցիկ հանդիպումների:
[[gallery1]]
Այս տարի Կոնֆեդերացիաների գավաթում հանդես կգան Ռուսաստանը (կազմակերպիչ երկիր), Գերմանիան (Աշխարհի չեմպիոն), Ավստրալիան (Ասիայի չեմպիոն), Չիլին (Հարավային Ամերիկայի չեմպիոն), Մեքսիկան (Հյուսիասյին Ամերիկայի չեմպիոն), Նոր Զելանդիան (Օվկիանիայի չեմպիոն), Պորտուգալիան (Եվրոպայի չեմպիոն) եւ Կամերունը (Աֆրիկայի չեմպիոն):

Մրցաշարը կայանալու է 4 ստադիոնում ու քաղաքում՝ Մոսկվա, Կազան, Սանկտ Պետերբուրգ ու Սոչի:

Կոնֆեդերացիայի գավաթում մրցավարները օգտվելու են տեսագրությունների հնարավորությունից: Անմիջապես խաղի ժամանակ վիճահարույց պահերը տեսնելու մեխանիզմը շուրջ մեկ տարի է գործում է ու կարծիքները տարբեր են: Սակայն ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինիոն հայտարարել է, որ 2018-ի Աշխարհի առաջնության ժամանակ նոր ծրագիրն անպայման գործի է դրվելու: Իսկ մինչ այդ այն կփորձարկվի վաղվանից:
[[gallery2]]
Կոնֆեդերացիայի գավաթի A խմբում ընդգրծվել են Ռուսաստանը, Նոր Զելանդիան, Պորտուգալիան եւ Մեքսիկան, իսկ B-ում՝ Կամերունը, Չիլին, Ավստրալիան ու Գերմանիան:

Առաջին հանդիպումը կկայանա Պետերբուրգում, կմրցեն Ռուսաստանն ու Նոր Զելանդիան:

Հուլիսի 2-ին ականատես կլինենք երրորդ տեղի եւ եզրափակիչ դիմակայություններին:

Գոհար Նալբանդյան

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017