Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Աշխարհում
Ձերբակալվել են ռուսական ինքնաթիռը խոցած թուրք օդաչուները
19.07 14:09
Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայում ձերբակալվել են 2015թ. նոյեմբերին Սիրիայում ռուսական Սու-24 ինքնաթիռը խոցած օդաչուները:

ՏԱՍՍ-ի հաղորդման համաձայն, այդ տեղեկությունը հաստատել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդագը: Այլ մանրամասներ նա չի հաղորդել:

Մեդիամաքսը նշում է, որ այսօր Ինգուշեթիայի ղեկավար Յունուսբեկ Եւկուրովը կարծիք է հայտնել, որ ռուսական ինքնաթիռը խոցած օդաչուները պատկանել են այն շրջանակներին, որոնք ծրագրել էին զինվորական հեղաշրջում կազմակերպել Թուրքիայում:

Եւկուրովն ասել է, որ Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը կարող էր տեղյակ չլինեն ռուսական օդանավը խոցելու որոշման մասին, որը կայացվել էր երկու պետությունների հարաբերություններում սեպ խրելու նպատակով:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017