Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Աշխարհում
Պուտին-Էրդողան հանդիպմանը «թեմաների պակաս չի լինի»
26.07 14:34
Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 9-ին բանակցություններ կվարեն Սանկտ Պետերբուրգում, այսօր հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա պարզաբանել է, որ ռուսական կողմը առաջարկել է ՌԴ հյուսիսային մայրաքաղաքը հանդիպման վայրի տարբերակների թվում, եւ թուրքական կողմը տվել է իր համաձայնությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Դմիտրի Պեսկովը նշել է, որ հանդիպման օրակարգի մշակումը ընթացքի մեջ է:

«Տարբեր առաջարկությունների փոխանակում է տեղի ունենում, եւ կարելի է վստահորեն ասել, որ թեմաների պակաս հանդիպմանը չի զգացվի», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:    

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017