Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Աշխարհում
ՌԴ-ն մտադիր է Սիրիայում մշտական ռազմածովային բազա հիմնել
10.10 14:49
Ռուսաստանը մտադիր է Սիրիայի Տարտուս քաղաքում մշտական ռազմածովային բազա տեղակայել:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը:

«Համապատասխան փաստաթղթերն արդեն պատրաստ են եւ համաձայնեցման փուլում են: Պատրաստվածության մակարդակը բավականին բարձր է, եւ մենք հույս ունենք, որ շուտով ձեզ կխնդրենք վավերացնել այդ փաստաթղթերը»,- հայտարարել է Նիկոլայ Պանկովը ՌԴ Դաշնային Խորհրդի Միջազգային հարցերով կոմիտեի նիստում:

Ներկայում Տարտուսում է տեղակայված ռուսաստանյան նավերի նյութատեխնիկական ապահովման կետը, իսկ Լաթաքիա նահանգի «Հմեյմիմ» օդանավակայանում է գտնվում ՌԴ ավիախումբը:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017