Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Աշխարհում
Երկիր մոլորակն այսպես է երեւում Մարսից
09.01 14:28

NASA-ն (ԱՄՆ օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) ներկայացրել է Երկիր մոլորակի ու Լուսնի պատկերները, որոնք արվել են Մարս մոլորակի շուրջը պտտվող արհեստական արբանյակի միջոցով:

Լուսանկարի վրա, մասնավորապես, կարելի է տեսնել Ավստրալիան՝ իրեն շրջապատող օվկիանոսներով: Պատկերում Լուսինն արհեստականորեն ավելի վառ երանգներով է ներկայացվել:

Երկնային մարմինների չափերն ու հեռավորության իրական ծավալները պահպանված են:

Պատկերը ստացվել է 2016 թվականի նոյեմբերին HiRISE (High Resolution Imaging Science Experiment) հետազոտական գործիքով արված տարբեր լուսանկարների համադրման արդյունքում:

Լուսանկարելու պահին Մարս ու Երկիր մոլորակների միջեւ եղած հեռավորությունը կազմել է 205 մլն կիլոմետր:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017