Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Աշխարհում
Միքելանջելոյի «Դավթին» վտանգ է սպառնում
10.01 17:54
Աշխարհի ամենահայտնի քանդակներից մեկը՝ Ֆլորենցիայում գտնվող Միքելանջելոյի կերտած Դավիթի 5 մետրանոց մարմարյա արձանը կարող է քանդվել Իտալիայի կենտրոնական հատվածում հաճախակի տեղի ունեցող երկրաշարժերի պատճառով:

Վկայակոչելով Times պարբերականը, ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ քանդակը պետք է փոխադրվի հատուկ սեյսմակայուն մակերեսի վրա:

Տարիներ շարունակ քանդակի ուսումնասիրությամբ զբաղվող երկրաֆիզիկոս Ալեսանդրո Մարտելին ասել է. «Չենք կարող բացառել, որ երկրի կենտրոնական հատվածում տեղի ունեցող երկրաշարժերը կտարածվեն նաեւ հյուսիսային մասում, որտեղ եւ գտնվում է Ֆլորենցիան: Ուստի, արձանի անվտանգությունն ապահովումն առաջնային խնդիր է այս պահին»:

Դեռ 10 տարի առաջ մասնագետները միկրոճաք էին հայտնաբերել արձանի ստորին հատվածում, որի վրա հիմնված է 5 տոննա կշռող քանդակի ողջ ծանրությունը:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017