Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Աշխարհում
Թուրքիան արգելել է հոլանդացի դիվանագետների մուտքը
14.03 09:34
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ անցանկալի է համարում Նիդերլանդների դեսպանի վերադարձը Անկարա, ինչպես նաեւ ժամանակավոր արգելվել է հոլանդացի դիվանագետների մուտքը երկիր:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, Թուրքիայի կառավարությունը երկրի խորհրդարանին առաջարկել է կասեցնել Անկարայի եւ Ամստերդամի միջեւ գործող եւ «բարեկամական հարաբերություններ» հաստատող հիմնական համաձայնագրերը:

Նուման Քուրթուլմուշը Ամստերդամի գործողությունները անվանել է «Եվրոպայի փլուզում» եւ նշել է, որ Անկարան դադարեցնում է փախստականների ճգնաժամի լուծմանն ուղղված բոլոր համաձայնությունները ԵՄ-ի հետ:

Տարաձայնությունները Թուրքիայի եւ Նիդերլանդների ծագեցին այն բանից հետո, երբ թագավորության իշխանությունները մերժեցին երկրի թուրք բնակչության ՝ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների օգտին հանրահավաք անցկացնելու ցանկությունը, երկրից դուրս հրավիրեցին Թուրքիայի ընտանիքի եւ սոցիալական քաղաքականության նախարարին եւ չարտոնագրեցին Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլութ Չավուշօղլուի մուտքը: 

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017