Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Ռիո 2016
Փաշիկ Ալավերդյան. Իմ զինվորները հոգի ցույց տվեցին Ռիոյում
02.09 13:43
Ռիոյում կայացած Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականի նվաճած 4 մեդալներից երկուսը ծանրորդներiի հաշվին են:

Օլիմպիական փոխչեմպիոններ են դարձել Սիմոն Մարտիրոսյանն (105 կգ) ու Գոռ Մինասյանը (+105 կգ):

Այսօր հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը նշել է, որ տղաներն իր զինվորներն են ու նրանք հոգի ցույց տվեցին Ռիոյում:

«Ես առանց վարանելու տղաներին ուղարկում էի մրցահարթակ: Նրանց ոգեւորությունը մրցման ժամանակ շատ մեծ էր, լավ է, որ Անդրանիկ Կարապետյանի վնասվածքը չխանգարեց մյուսներին: Նրանք ուժ գտան, մեկ միասնական բռունցք դարձան ու ցույց տվեցին այն,  ինչ կարող էին ու պատրաստ էին: Այս հաջողությունից հետո ասացի նրանց, որ մեդալները ձեր օգնությամբ ձեռք բերեցի ամբողջ կյանքի համար»,- ասել է Ալավերդյանը:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017