Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Ռիո 2016
Մինասյան. Ամբողջ աշխարհին ցույց տվեցինք, թե Հայաստանն ինչ կարող է անել
02.09 14:23
Օլիմպիական խաղերում փայլած հայ ծանրորդներն արդեն մի քանի օր է հայրենիքում են:

Արծաթե մեդալակիրներն այսօր հանդիպել են լրագրողների հետ ու խոսել այդ մեծ հաջողության, իրենց օլիմպիական տպավորությունների ու նոր նպատակների մասին:

Գոռ Մինասյան

Ռիոյից միայն շատ լավ ու վառ տպավորություններ են մնացել: Երկար էինք պատրաստվել Օլիմպիական խաղերին, արդարացրինք բոլորի հույսերը:

Ուրախ ենք, որ մեր դրոշն ենք բարձրացրել ու ամբողջ աշխարհին ցույց տվել, թե Հայաստանի պես փոքր երկիրն ինչ կարող է անել: Սենսացիա ենք գրանցել`1 ոսկե ու 3 արծաթե նվաճելով:

Շատերն են խոսում, որ Գագիկ Ծառուկյանն ինձ Գյումրիում բնակարան է նվիրել:
Սա ոչ նվեր է, ոչ էլ բարեգործություն, ես այդ տունն իմ արդյունքի համար եմ ստացել: Քիչ բան չեմ արել մեր երկրի համար, սա իմ արդյունքին համապատասխան պարգեւատրում է:

Հիմա արդեն ավելի պարտավորեցված ենք մարզվում, մի քանի օր առաջ ենք դահլիճ մտել: Եթե օլիմպիական մեդալակիրներ ենք, չի նշանակում կարող ենք երկար հանգստանալ:

Սիմոն Մարտիրոսյան

Շատ հպարտ եմ ու ուրախ ինձ ու ընտանիքիս համար, որ իմ հայրենիք մեդալ եմ բերել:

Ռիոյում արեցի այն, ինչին պատարստ էի: Իհարկե, վերջին մոտեցումների ժամանակ ավելին կարող էի բարձրացնել, բայց գոհ եմ արդյունքիցս: Հաջորդ խաղերում հուսանք ավելի լավ մեդալներ կլինեն:

Բոլորը շատ լավ են մեզ դիմավորել մեզ, իմ հարազատ քաղաքում էլ եմ մեծ ուշադրության արժանացել: «Էջմիածնի բարեկամ» մեդալն եմ ստացել: Ինչպես նաեւ հորեղբայրս է ավտոմեքենա նվիրել:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017