Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Ռիո 2016
Ռոստոմյան. Մեր միակ միտքը Միհրանի մեդալը վերադարձնելն է
05.09 12:26
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ամփոփել է Ռիոյում կայացած ամառային խաղերի արդյունքները: Հայաստանի հավաքականը վերադարձել է մեկ ոսկե ու երեք արծաթե մեդալներով:

Ռոստոմյանը նշել է, որ մեդալները գոհացնում են ՀԱՕԿ-ին, բայց, բնականաբար, կարող էին ավելին: Նա խոսել է նաեւ բացթողումների ու իրենց վերահսկողությունից դուրս միջադեպերի մասին, ինչպիսին ծանրորդ Անդրանիկ Կարապետյանի վնասվածքն էր:

«Մենք մեծ հույսեր էինք կապում ազատ ոճի ու բռնցքամարտի ընտրանիների հետ,սակայն նրանք չարդարացրին սպասելիքները: Սուբյեկտիվ ու օբյեկտիվ պատճառներ կան: Առաջիկայում մենք այդ հարցերը կքննարկենք ֆեդերացիաների հետ»-, ասել է Ռոստոմյանը:

Սակայն նա գոհ է ծանրամարտի հավաքականի ցույց տված արդյունքից: Ծանրորդներ Գոռ Մինասյանն ու Սիմոն Մարտիրոսյանը դարձել են արծաթե մեդալակիրներ: Ռոստոմյանը համարում է, որ ծանրամարտի թիմն ամենամեծ պոտենցիալ ունեցողներից ու մարտունակներից է, համալրված է երիտասարդ մարզիկներով ու հավակնում է մոտ տարիներին աշխարհում լավագույն հնգյակում ընդգրկվել: 

«Միհրան Հարությունյանի եզրափակիչ գոտեմարտը լկտի ու անբարո ձեւերով դատեցին: Մենամարտի բողոքարկման խնդիրը դժվար էր, քանի որ պասիվությունը սուբյեկտիվ հարց է, մրցավարներն են դա որոշում: Մենք Լոզանի մարզական արբիտրաժային դատարանի հետ ենք աշխատում, փաստաբաններ ենք վարձել, երբ որոշվի թե ինչպես է պետք բողոքարկել, մենք կանենք դա: Չենք հուսահատվում ու աշխատում ենք այդ ուղղությամբ: Մեր միակ միտքը մեդալը վերադարձնելն է»,- ավելացրել է ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարը:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017