Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Ռիո 2016
Արթուր Ալեքսանյանը կարող է լեգենդար մարզիկ դառնալ, համարում է Ռոստոմյանը
05.09 13:11
ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը կարծում է, որ Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հնարավորություն ունի լեգենդար մարզիկ դառնալ:

«Ռիոյում նա գերազանց ելույթ ունեցավ: Մաղթում եմ, որ երբեւէ չկորցնի հաղթողի հոգեբանությունն ու կարոտը հաղթանակի նկատմամբ: Նա աշխարհում անպարտելի է»,- ընդգծել է նա:

 

Ռոստոմյանը գերազանց է համարում նաեւ ծանրամարտի հավաքականի ու Միհրան Հարությունյանի մասնակցությունն Օլիմպիական խաղերում:
 

Արսեն Ջուլֆալակյանի մոտ, ըստ նրա, պարզապես չստացվեց, սակայն դեռ պատանեկան տարիներից սկսած նա միշտ մեդալներով է վերադարձել:

Ռոստոմյանը, համարում է, որ մարմնամարզությունը մեծ պոտենցիալ ունի մեր երկրում, ընդամենը երկու տարի է հովանավորվում է, ու արդյունքները չուշացան:

 

«Հարություն Մերդինյանը արտակարգ մասնակցեց որակավորման փուլին, պատրաստ էր եզրափակչին, իդեալական հանդես եկավ, պարզապես վերջին վայրէջքը տապալեց: Նրա առաջին խաղերն էին, կարծում եմ Հարությունը մինչեւ վերջ չհավատաց, դա պրիմիտիվ սխալ էր, ուղղակի չարեց: Շնորհավորում ենք մարմնամարզության ֆեդերացիային, մարզիչներին ու Ալբերտ Ազարյանին կատարած մեծ աշխատանքի համար»,- ընդգծել է Ռոստոմյանը:

 

ՀԱՕԿ-ի հաջորդ նպատակն այն է, որ 2020-ի խաղերում մարմնամարզության հավաքականն ամբողջ թիմով մասնակցի, այդ պատճառով էլ ավելի շատ են աջակցելու: Մոտ ապագայում էլ մարմնամարզիկները կունենան նոր վեց գործիքներ:


«Հրաձիգ Հրաչիկ Բաբայանը մեծ պոտենցիալ ունի, նրան ժամանակ է պետք , որ փորձ հավաքի ու ավելի վստահ հանդես գա»,-հավելել է նա:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017