Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Ռիո 2016
Հարությունյանը չի հավատում, որ Օլիմպիական ոսկին իրեն կվերադարձնեն
06.09 15:32

Ռիոյի Օլիմպիական խաղերը վաղուց ավարտվել են, սակայն հայ երկրպագուները դեռ հույս ունեն, որ հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանին կվերադարձվի մրցավարական սխալի պատճառով նրանից վերցված ոսկե մեդալը:

Օլիմպիական արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյան. Ես շնորհակալ եմ մարզիչներին, ղեկավարներին, ողջ ազգին այս աջակցության համար: Արթուրին եմ կրկին շնորհավորում, ոչ նա, ոչ ես հեշտ ճանապարհ չենք անցել, բոլորիցդ անչափ շնորհակալ եմ: Ես չեմ հավատում, որ դատարանը կընդունի որոշում, ըստ որի ոսկե մեդալը կտրվի ինձ: Պարզապես հավատում եմ, որ այս քայլը թույլ կտա, որ հետագայում նման բացթողումներ չլինեն ու մեր հավաքականին հաղթանակներից չզրկեն: 

Հայաստանում Միհրանի մարզիչ Սամվել Գեւորգյան. Միհրան Հարությունյանն Օլիմպիական խաղերին շատ լավ էր պատրաստված ու Ռիոյում հաղթեց տիտղոսակիր մարզիկների: Այս խաղերում ոչ մի բացթողում չի արել, պարզապես եզրափակչում նրա հաղթանակը տրվեց սերբ ըմբիշին:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017