Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Ռիո 2016
Ալեքսանյան. Երբեք չեմ տառապի աստղային հիվանդությամբ
08.09 14:02

Արդեն երկար տարիներ է Արթուր Ալեքսանյանը շարունակում է սպորտային բարձունքում լինել ու իրեն ենթարկել նորանոր գագաթներ: Վերջինն ու ամենանշանակալին Ռիոյում Օլիմպիական խաղերի ոսկե մեդալն էր:

Mediamax Sport-ը հավաքել է մեզ հետ հարցազրույցներում նրա հնչեցրած ամենատպավորիչ ու հիշվող մտքերը:

Վերջին 4 տարիների ընթացքում գլխումս մեկ միտք էր պտտվում՝ ես կարող եմ հաղթել Օլիմպիական խաղերում:

Հաղթանակս նվիրում եմ մեր հերոսներին, զինվորներին, ովքեր զոհվել են ու հիմա կանգնած են մեր սահմաններում:

Ռոբերտ Աբաջյանի շնորհիվ ես շատ բան հասկացա, սկսեցի պատկերացնել, թե ինչ հզոր ուժ ունի հայն ու ինչեր կարող է անել:

Մենք՝ հայերս, երբեք պատերազմ չենք սկսել: Արցախը միշտ էլ մեր հողն է եղել ու մերն էլ կմնա, մենք երբեք Ադրբեջանին որեւէ բան չենք զիջի:
[[gallery1]]
Միշտ մտածել եմ, որ Օլիմպիական ոսկին մեր երկրի համար դարձել է անհասանելի մի բան: Զգում էի, որ 20 տարի անց այն բերելու եմ Հայաստան:

Ըմբշամարտը կյանքի պայքար է: Այն սովորեցնում է պայքարել, ձգտել, ծանր իրավիճակներում չընկճվել: Ըմբիշները գորգից շատ ավելի կարեւոր բան են տանում, քան հաղթանակներն ու պարտություններն են:

Բոլոր մրցաշարերում վստահությամբ եմ գորգ դուրս գալիս, համոզված եմ լինում, որ մինչեւ եզրափակիչ հասնելու եմ, դա էլ ինձ հանգստություն է տալիս:

Ամեն մի հաղթանակի համար լիարժեք ուրախանում եմ, կապ չունի որերորդ անգամ եմ այն գրանցում: Հաղթանակներս ես միշտ էլ հանգիստ եմ ընդունում, միգուցե նրանից է, որ կյանքում էլ եմ հանգիստ: Սակայն խոստովանեմ, որ գոտեմարտից առաջ հուզված եմ լինում:

Աշխատաիրության ու կամային որակների շնորհիվ կարողանում եմ հաջողությունների հասնել: Իհարկե, պարտությունները ծանր եմ տանում, բայց երբեք չեմ հուսահատվում, սկսում եմ պատրաստվել նոր մրցաշարի՝ իմ առջեւ դնելով նոր նպատակներ:

Ինձ մոտիվացնում է մեր ազգին նորանոր հաղթանակներ նվիրելն ու աշխարհին ցույց տալ, որ թեեւ Հայաստանը փոքր երկիր է, բայց ուժեղ մարզիկներ ու սպորտային լավ պատմություն ունի:

Մարդկային որակներն ինձ համար միշտ ամենակարեւորն են եղել: Ծնողներս սովորեցրել են լավ մարդ լինել, հետո նոր լավ մարզիկ:

Երբեք չեմ տառապի աստղային հիվանդությամբ, ինչ հաջողության էլ որ հասնեմ:
[[gallery2]]
Ամաչկոտ եմ: Ժամանակի ընթացքում անցել է, բայց հիմա էլ երբեմն զգում եմ, որ մե քիչըմ խանգարում է:

Քչախոս ու բնավորությամբ հանգիստ մարդ եմ:

Շատ եմ սիրում քաղցրավենիք, հատկապես` թխվածքներ:

Ցանկանում եմ, որ բոլոր հայ մարզիկներն էլ ապրեն հաղթանակի բերկրանքի պահերը:

Մեր երկիրը սպորտային է եւ շատ տաղանդավոր մարզիկներ ունի: Նրանցից լավագույնը դառնալն, իսկապես, մեծ պատիվ է:

Ես հպարտ եմ, որ Հայաստանի 14-րդ Օլիմպիական չեմպիոնն եմ ու 20 տարի անց մեդալ եմ նվաճել իմ երկրի համար: Երբ փողոցում շնորհավորում են, զգում եմ, որ մարդիկ ինչքան են ուրախացել իմ հաջողությամբ: Այդ փաստն իմ ամենամեծ հաղթանակն եմ համարում:

Ավելացնելու եմ Եվրոպայի ու Աշխարհի մեդալների թիվն ու դառնալու եմ Օլիմպիական կրկնակի չեմպիոն:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017