Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Քաղաքականություն
Վարչապետը ներկայացրել է Դավիթ Հարությունյանին
30.05 10:40
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանին:

«Արդարադատության նախարարությունը կառավարության չափազանց կարեւոր օղակ է՝ հաշվի առնելով նաեւ առկա խնդիրները՝ նոր Սահմանադրություն, օրենքների անհրաժեշտ փոփոխություններ: Մենք մեր տեսլականում ամրագրել ենք, թե ինչպիսի Հայաստան ենք ցանկանում տեսնել: Ինչպես յուրաքանչյուր, այնպես էլ մեր հասարակության համար արդարադատության կամ արդարության պակասը միշտ ընկալվում է որպես խնդրահարույց: Այդ առումով, պարոն Հարությունյանին մաղթում եմ արդյունավետ աշխատանք»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Դավիթ Հարությունյանն արդարադատություն նախարարությունը գլխավորել է նաեւ 1998-2007 թվականներին:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017