Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Քաղաքականություն
Եվրամիությունը մշտապես պատրաստ է լինել Հայաստանի կողքին
31.05 13:44
Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը եւ Եվրամիությունը լի են վճռականությամբ նոյեմբերին Բրյուսելում նախատեսված Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում ստորագրել համապարփակ եւ ուժեղացված գործընկերության համաձայնագիրը:

Այս մասին այսօր ասել են «ԵՄ-Հայաստան հարաբերությունները եւ հեռանկարները» համաժողովի մասնակիցները: Համաժողովը կազմակերպել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը՝ Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի աջակցությամբ:

Կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը նշել է, որ շատ կարեւոր է հասկանալ, թե  ԵՄ-Հայաստան հարաբերություններում տեղի ունեցող նոր գործընթացները ինչպես են ընթանում։ «Պետք է հասկանանք՝ ինչ ունենք, եւ ուր ենք գնում»,- ասել է նա։

«Բոլորի ցանկությունն է նոր համաձայնագիրը ստորագրել նոյեմբերին։ Այն շատ կարեւոր է, քանի որ կակտիվացնի ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացումը եւ Հայաստանում բարեփոխումներ իրականացնելու գործընթացները», -ասել է
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը։ Նա նաեւ նկատել է, որ համաձայնագիրը կնպաստի 2017-2020 թթ․Եվրամիության աջակցության ծավալների մեծացմանը։

Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ասել է, որ «շատ կարեւոր է, որ Հայաստանը շարունակի ակտիվություն ցուցաբերել Արեւելյան գործընկերության շրջանակում»։

Դեսպանը նշել է, որ Եվրոպական միությունը մշտապես պատրաստ է լինել Հայաստանի կողքին՝ բարեփոխումներին աջակցելու համար։ 

Խոսելով համապարփակ եւ ուժեղացված գործընկերության համաձայնագրի մասին, նա ասել է, որ «մնացել են տեխնիկական հարցեր, որոնք լուծվում են»։

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017