Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Քաղաքականություն
Վահե Ստեփանյանը նշանակվել է կառավարության աշխատակազմի ղեկավար
06.06 15:54
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Վահե Ստեփանյանին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին:

Վահե Ստեփանյանը ծնվել է 1971թ. դեկտեմբերի 5-ին Երեւանում:

1991-1996 թթ. սովորել է Երեւանի դատական փորձաքննությունների ինստիտուտում:

1998-2011 թթ. աշխատել է «Հայռուսգազարդ»-ում:

2011թ. աշխատել է Երեւանի քաղաքապետարանում` որպես աշխատակազմի քարտուղար:

2011-2016 թթ. եղել է «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տնօրենների խորհրդի քարտուղար, վարչության քարտուղար:

2016թ. սեպտեմբերի 29-ից զբաղեցնում էր ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալի պաշտոնը:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017