Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Քաղաքականություն
ՀՀ-ն ԵՄ-ից ակնկալում է «ընդգծված քաղաքական աջակցություն»
13.06 18:02
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն այսօր ասել է, որ «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի համատեքստում Հայաստանը Եվրոպական միությունից ակնկալում է առավել ընդգծված քաղաքական աջակցություն՝ նաեւ արտաքին քաղաքական հարթությունում:

Այս մասին Արմեն Աշոտյանն ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիի հետ հանդիպմանը:

Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունները եղել եւ մնում են Հայաստանի արտաքին քաղաքականության ամենակարեւոր վեկտորներից մեկը:

Հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ ՀՀ-ԵՄ նոր Համապարփակ համաձայնագրի ստորագրումից հետո հաջորդ բանակցային գործընթացն ուղղված կլինի վիզաների ազատականացման գործընթացին:

Անդրադառնալով Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի փակման փաստին՝ կողմերը նշել են, որ այն ենթադրում է Եվրոպական միության առավել մեծ պատասխանատվություն մարդու իրավունքների եւ ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում տարվող աշխատանքներում:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017