Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Գիտություն
Ամառային դպրոց` ապագա ֆիզիկոսների համար
29.04 10:26

Երեւան: Մեդիամաքս: Երեւանի ֆիզիկայի ինստիտուտն ավագ դպրոցում սովորող եւ բնագիտական առարկաներից գերազանց առաջադիմություն ունեցող պատանիներին հրավիրում է սովորել PhYSS 2017 ամառային դպրոցում:

Դիմորդները հնարավորություն կունենան ինքնուրույն կատարել ֆիզիկայի փորձեր, տեղեկանալ ամենահետաքրքիր եւ հիշարժան գիտական բացահայտումների ու գիտնականների մասին:

Դասախոսությունները կլինեն հետեւյալ թեմաներով`

Էլեկտրամագնիսական ալիքների սանդղակ: Կլանման եւ արձակման սպեկտրներ:

Սպեկտրային վերլուծություն /լաբորատոր/

Աշխարհում հայտնի գիտնականներն ու նրանց կատարած բացահայտումները /դասախոսություն/

Ի՞նչ է կայծակը: Ինչպես պաշտպանվել: Բնագիտություն: Էլեկտրականություն:

Մթնոլորտի կառուցվածք: Ամպի առաջացում, տեսակներ: Ամպրոպ: Կայծակի առաջացում: Որոտ: Կայծակից պաշտպանություն: /դասախոսություն/

Ամպ շշի մեջ /փորձ/

Տեսլայի կծիկ /փորձ/

Միջուկային բժշկություն` ռադիոակտիվ իզոտոպների ստացումը եւ կիրառումը առողջապահության համար /դասախոսություն/

Այլընտրանքային Էներգիայի աղբյուրներ եւ այլն:
[[gallery1]]
Դասընթացի վերջում անցկացվելու է պոստեր սեսիա, որտեղ կորոշվի հաղթողը, ով կստանա դրամական պարգեւ: Մասնակիցները կստանան Երեւանի Ֆիզիկայի Ինստիտուտի անվան վկայական:

Ամառային դպրոցը կանցկացվի 2017թ. հունիսի 12-23-ը, հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 15-ն է:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017