Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Գիտություն
Բանականության հետ կապված 52 գեն է հայտնաբերվել
23.05 11:19
Երեւան: Մեդիամաքս: Մտավոր կարողությունները հետազոտող եվրոպացի եւ ամերիկացի գիտնականների խումբը մոտ 80 հազար մարդու մոտ բանականության հետ կապված 52 գեն է հայտնաբերել:

Nytimes-ի փոխանցմամբ՝ գիտնականներն ասել են, որ այս գեները, սակայն, չեն որոշում բանականությունը, եւ դրանց համակցված ազդեցությունը չնչին է:

Այնուամենայնիվ, այս արդյունքները կարող են հնարավորություն տալ մտածողության կենսաբանական հիմքերի եւ խնդիրների լուծման շուրջ նոր հետազոտություն սկսելու համար: Դրանք հետազոտողներին նաեւ կարող են օգնել որոշել, թե ինչպիսի միջամտություններ կարող են արդյունավետ լինել երեխաների համար, որոնք փորձում են սովորել:

Ավելի քան 100 տարի է՝ հոգեբաններն ուսումնասիրում են բանականությունը՝ թեստերի միջոցով: Դեռեւս պարզ չէ, թե ուղեղում ինչն է պատասխանատու բանականության համար:

Nature ամսագրում տպագրված հոդվածի հեղինակներից ծագումնաբան Դենիել Փոստուման բանականությունը հետազոտում է 1990-ականներից եւ փորձում է գտնել դրա վրա ազդող գեները: Երկար տարիների աշխատանքից եւ հաջողության չհասնելուց հետո նրա հոռետեսական մոտեցումները, սակայն, չեն արդարացել:

Հայտնաբերված 52 գեները բանականության հետ կայուն կապ ունեն:

«Հայտնաբերված գեները գերազանցապես արտահայտվում են ուղեղի հյուսվածքում, իսկ կամրջակի վերլուծությունը վկայում է գեների ներգրավվածությունը բջիջների զարգացման կարգավորման մեջ»,- ասվում է հոդվածում:

Բազմաթիվ այլ հետազոտություններ արդեն ցույց են տվել բանականության վրա գեների հստակ ազդեցությունը, բայց դա չի նշանակում, որ այն որոշվում է միայն գեներով: Շրջակա միջավայրը եւս ազդեցություններ է ունենում, որոնցից շատ քչերն են գիտնականները կարողացել հասկանալ:

Պատրաստեց Մարի Թարյանը

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017